Ես մի քիչ ընդունում եմ քիթը. Քաղաքացիների վերաբերմունքը պլաստիկ վիրահատություններին
Վերջին տարիներին դեմքի և մարմնի պլաստիկ վիրահատությունների, կոսմետիկ և էսթետիկ միջամտությունների թիվը Հայաստանում ավելացել է ու դեռ ավելանում է։
Պատճառները բազմազան են՝ թերությունների շտկումից՝ մինչև թրենդերին հետևելու անզուսպ ցանկություն։ Իսկ թե որքանո՞վ են պլաստիկ միջամտություններն ընդունելի հայ հասարակության՝ մասնավորապես երիտասարդության շրջանում, փորձել է պարզել Panorama.am-ը։
Հարցվողներից շատերի կարծիքով, միջամտությունը պետք է լինի չափավոր և ըստ անհրաժեշտության, չփոփոխի անձի դիմագծերը, չդարձնի արհեստական։
«Դա յուրաքանչյուրի անձնական գործն է, ես ավելի ընդունում եմ քթի, բայց ոչ շուրթերի վիրահատությունը։ Աստված յուրաքանչյուրին ինչ տվել է, դա է ճիշտը, քանի որ, հակառակ դեպքում, փոխվում են դիմագծերը»,- ասաց քաղաքացին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան