Շփման գծին հարակից տարածքներում գյուղատնտեսական աշխատանքների իրականացումից առաջ քաղաքացիները պետք է դիմեն Կենտրոնին
Արցախի տեղեկատվական շտաբը տարածել է ԱՀ Ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնի հայտարարությունը.
«ԱՀ Ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնը, փոխգործակցելով Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսական խաղաղապահ զորախմբի հետ, ըստ ներկայացված դիմումների կազմակերպում է շփման գծին մոտ տարածքներում գյուղատնտեսական աշխատանքների անվտանգության ապահովումը։
Վերջին ժամանակահատվածում, հատկապես՝ Մարտունու և Ասկերանի շրջաններում, աշխատանքների կատարման վայրերին հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հաճախակի են արձանագրվում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով թիրախային կրակոցներ՝ խաթարելով գյուղատնտեսական աշխատանքների պատշաճ իրականացումը և թիրախավորելով դաշտավայրերում աշխատող քաղաքացիական անձանց։
Ուստի, հաշվի առնելով ադրբեջանական կողմից հարուցվող վերոնշյալ վտանգներն ու խոչընդոտները՝ կարևորում ենք, որ շփման գծին հարակից տարածքներում գյուղատնտեսական աշխատանքների իրականացումից առաջ շրջանային վարչակազմերի միջոցով քաղաքացիները դիմեն Կենտրոնին՝ բոլոր հնարավոր դեպքերում ապահովելու համար ռուս խաղաղապահների ուղեկցությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Անցած մեկ օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆ
- Արցախի ոստիկանությունը՝ ադրբեջանցիների կողմից քաղաքացիական անձանց ավտոմեքենան կանգնեցնելու մասին
- Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ
- Ադրբեջանը կրակել է դաշտավայրում աշխատող Բերդաշենի բնակչի ուղղությամբ. Արցախի ՆԳՆ
- Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը, թիրախում` քաղաքացիական անձինք են. Արցախի ՆԳՆ
- ՌԴ ՊՆ․ ԼՂ-ում մեկ օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել
- Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են նռան այգում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ. Արցախի ՆԳՆ
- Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում. ՌԴ ՊՆ
- Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ. Արցախի ՆԳՆ
- Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի երեք խախտում. ՌԴ ՊՆ
- Երեկ և այսօր Ադրբեջանը կրակել է Մաճկալաշենի խաղողայգիներում աշխատող քաղաքացիների ուղղությամբ. Արցախի ՆԳՆ
- Ադրբեջանը կրակել է գյուղաշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ. Արցախի ՆԳՆ
- ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները չեն կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
- Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են Հերհեր գյուղի բնակչի ուղղությամբ. Արցախի ՆԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան