«Փաստորեն, ի դեմս եվրոպական դիտորդների ոչ միայն եվրոպացի լրտեսական առաքելություն ունենք մեր երկրում, այլև՝ համատեղությամբ, ադրբեջանական»
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.
«Եվրոպացի բարձրաստիճան մի պաշտոնյա հայտնել է «Պոլիտիկո» պարբերականին, որ Ադրբեջանին չջղայնացնելու համար Հայաստանում եվրոպական դիտորդական առաքելության տվյալները «կիսում են Ադրբեջանի հետ»։
Փաստորեն, ի դեմս եվրոպական դիտորդների ոչ միայն եվրոպացի լրտեսական առաքելություն ունենք մեր երկրում, այլև՝ համատեղությամբ, ադրբեջանական։
Երբ ասում եմ, որ Նիկոլի ռեժիմը օկուպացիոն վարչակարգ է, սա զուտ քաղաքական-գեղարվեստական գնահատական չէ, սա փաստի արձանագրում է։
Իսկ քանի որ օկուպացիոն-խամաճիկային է ռեժիմը, ապա չի կարող չլինել նաև բռնապետական-խաբելապետական։
Որովհետև միայն այդպես է հնարավոր իշխանություն պահել օկուպացված երկրում։
Հ.Գ. Garen Megerdichian-ն էլ լրիվ իրավացի է, երբ օկուպացիոն ռեժիմի կարկառուններին դավաճան է անվանում։ Մարդն ընդամենը ճշմարտությունն է ասել»։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Հայաստանում ԵՄ դիտորդները լռում են
- Ո՞ւմ են դիտարկելու ԵՄ դիտորդները․ Ստեփան Դանիելյան
- Ըստ Նիկոլի, ԵՄ դիտորդները գալիս են ոչ թե մեր անվտանգությունն ամրապնդելու, այլ ռուսական զորքի շարժը դիտարկելու համար. Աշոտյան
- Հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդները սկսել են մոնիթորինգը․ Բորել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան