Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ. ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է.
«Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է սադրանքը: Ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ: ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ պաշտպանական միջոցներ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՊՆ-ից հայտնել էին, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ:
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Վիրավորների թվում է Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը
- Ադրբեջանը կրակել է ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ, կան զոհեր և վիրավորներ. ՊՆ
- Համացանցում հայտնվել են կադրեր Տեղում հնչող կրակոցներից
- Հայտնում են Տեղում զոհերի ու վիրավորների մասին