«Սա արդեն Հայաստան չէ, Հայաստանը վերացված է». հարցում
Արդեն երկու օր է Հայաստանի տարածք մուտք գործած ադրբեջանցի զինծառայողին չի հաջողվում գտնել։ Իսկ մյուս ադրբեջանցուն, ով մտել էր Սիսիանի Բնունիս գյուղ, հենց գյուղի ժողովուրդն է բռնել։ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում ասել է. «Որևէ հստակություն չկա, թե իրականում քանի հոգանոց խմբի մասին է խոսք գնում, իրականում նրանք ի՞նչ նպատակով են մուտք գործել Հայաստանի տարածք։ Նպատակը՝ հետախուզական տեղեկությունների ձեռք բերո՞ւմն է, ահաբեկչական գործողությունների կամ դիվերսիայի իրականացո՞ւմն է, թե՞ որն է»։
Արդյո՞ք նման պայմաններում հայաստանիցներն իրենց անվտանգ են զգում հենց իրենց երկրում։ Այս հարցը Panorama.am-ն ուղղեց քաղաքացիներին։
«Իհարկե ոչ, ես ինձ անվտանգ չեմ զգում։ Մեր վիճակը լավ չէ, այսպես որ շարունակվի, չեմ պատկերացնում, թե ինչ կարող է լինել մեր վիճակը, օրական վատ լուրեր ենք լսում»,- ասաց քաղաքացիներից մեկը։
«Սա արդեն Հայաստան չէ է, Հայաստանը վերացված է այս անասունի ձեռքը, բաց է թողել, որովհետև պետք է Նախիջևանի ճանապարհ տա։ Ոչ պաշտոնապես մեկ-մեկ հողերը տալով տանում է, Նախիջևան հասցնի»,- նշեց քաղաքացին։
Մեկ այլ քաղաքացի էլ ասաց՝ ինչպես կարող է անվտանգ լինել այն դեպքում, երբ «ամբողջ Հայաստան թուրք է լցվել»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Մոտ 400 հա Տեղ գյուղում ադրբեջանցիները դիրքավորվել են մեր սուվերեն տարածքներում. Գառնիկ Դանիելյան
- Աշոտյան. Ադրբեջանը երբեք չէր գրավի Արցախի մի մասը, եթե Հայաստանում լիներ նորմալ իշխանություն
- Հստակություն չկա, թե ադրբեջանցիները քանի հոգի են ու ինչ նպատակով են մուտք գործել Հայաստան. Աբրահամյան
- ՊՆ. Երկրորդ ադրբեջանցուն դեռ չեն գտել
- «Հրապարակ». Ադրբեջանցիները Բնունիսում թակել են այն տան դուռը, ուր մեկ ամիս առաջ այցելել էր վարչապետի կինը
- Բնունիս գյուղ մտած ադրբեջանցուն գյուղի ժողովուրդն է բռնել. «Ազատություն»
- Հայաստան ներխուժած ադրբեջանցիները վանդալիզմի գործողություն են իրականացրել Որոտնավանքում
- Ինչպե՞ս են ադրբեջանցիները հասել ՀՀ բնակավայր. այս և այլ հարցեր ՊՆ-ն թողնում է անպատասխան
- Դանակը ձեռքին էր. Նոր մանրամասներ Սիսիանում հայտնված ադրբեջանցի զինծառայողից
- Հայաստանում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող. ՊՆ
- ՀՀ տարածքում հայտնված ադրբեջանցին իրավապահների մոտ է. Aravot.am
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան