Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կինն ազատ է արձակվել
Վայոց Ձորում Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կինն ազատ է արձակվել։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։
Ավելի վաղ ՔԿ-ից հայտնել էին, որ ապրիլի 10-ին Նիկոլ Փաշինյանի՝ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայր կատարվող այցի ընթացքում ժամը 13:15-ի սահմաններում Մալիշկա բնակավայրի նոր կառուցված 8-րդ, 14-րդ և Կենտրոնական փողոցների խաչմերուկ է մոտեցել 47-ամյա մի կին։
Վերջինս, չենթարկվելով ոստիկանության ծառայողների կողմից բազմիցս ներկայացված օրինական պահանջներին և անտեսելով վերջիններիս հորդորները, ժամը 14:40-ի սահմաններում Մալիշկա բնակավայրի առանձնատներից մեկի բակում, ՀՀ վարչապետի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով, փորձել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություն գործադրել, այն է՝ իր մոտ գտնվող անձրևանոցը դիտավորությամբ նետել է ՀՀ վարչապետի ուղղությամբ։
Հետաքննության մարմնի կողմից անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով նշված անձը ձերբակալվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 44-452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախատեսվել է քրեական վարույթ։
Հարակից հրապարակումներ`
- Սուրեն Սուրենյանց. Իշխանությունը պետք է պատրաստ լինի, որ «սպանված» պետության քաղաքացին կարող է անձրևանոց նետել վարչապետի ուղղությամբ
- Օգտատերերը՝ ՔԿ-ին. Իսկ քաղաքացու ձեռքեր բռնելն ու վրան թքելը բռնություն չի դիտարկվո՞ւմ
- Վայոց Ձորի մարզում Փաշինյանի ուղղությամբ անձրևանոցը նետած կինը Բերձորից տեղահանվածներից է
- Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կնոջը բերման են ենթարկել
- Վայոց Ձորում անձրևանոցը նետել են Փաշինյանի ուղղությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան