Դրամահավաքի մասին իմանալուց հետո Ալեն Սիմոնյանը կապ է հաստատել լրագրողի հետ
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը լրագրող Անի Գևորգյանի կողմից դրամահավաք իրականացնելու մասին իմանալուց հետո կապ է հաստատել վերջինի հետ։
«Նա ինձ հետ կապ է հաստատել, բայց թե ինչի՞ մասին ենք խոսել, այս պահին չեմ կարող հանրայնացնել»,-այսօր ԱԺ դիմաց հայտնեց Անի Գևորգյանը։
Հիշեղնենք, որ լրագրող Անի Գևորգյանն այսօր ԱԺ-ի դիմաց «Օգնենք Ալեն Սիմոնյանին» խորագրով դրամահավաք-ակցիա է իրականացնում՝ հավաքելու և Ալեն Սիմոնյանին հանձնելու դատարանի վճռով սահմանված 257 հազար դրամ գումար։
Բացի գումարային փոխհատուցումը, լրագրողը դատարանի վճռով պարտավորվել է նաև հրապարակայնորեն հերքել Ալեն Սիմոնյանի մասին զրպարտություն համարվող տեղեկությունները, որոնք Անի Գևորգյանը հայտնել է՝ համաձայն սեփական կարծիքի և ներքին համոզմունքի։
«Դիմադրողականություն է արդեն ինձ մոտ ձևավորվել իրենց բոլոր արշավների նկատմամբ, և եթե իրենց նպատակն այն է, որ ես այլևս իրենց չմոտենամ, հարցեր չտամ և այլն, իրենք սխալվում են. ես շարունակելու եմ մոտենալ, շարունակելու եմ իմ պարտքը հանրության առաջ կատարել, որովհետև ես այստեղ գալիս եմ հարցեր տալու համար, տեղեկատվություն հայթայթելու համար, իսկ իրենք պարտավոր են հարգել իմ իրավունքները»,- ասաց Անի Գևորգյանը։
Լրագրողը նշեց նաև, որ կան մարդիկ, որոնք պատրաստակամ են ամբողջ գումարը վճարել Ալեն Սիմոնյանին, սակայն ինքը ցանկանում է, որ դրան առավել շատ մարդիկ մասնակցեն։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան