«Իրանական օրաթերթում Արթուր Վանեցյանի հարցազրույցը բավական հախուռն «արձագանքների» է արժանացել նաև Բաքվի բարբարոսական քարոզչամեքենայի կողմից»
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Իրանական «Շարղ» օրաթերթում Արթուր Վանեցյանի երեկվա հարցազրույցը սպասելի կերպով բավական հախուռն «արձագանքների» է արժանացել նաև Բաքվի բարբարոսական քարոզչամեքենայի կողմից, որոնցում կարելի է արձանագրել նաև որոշ վախեր և անհանգստություններ։
Նախ՝ արհեստածին Ադրբեջանում զգալի վախեր կան այն հանգամանքից, որ կարող է ձևավորվել հայ-իրանական անվտանգային, ռազմական և հակաահաբեկչական սերտ գործակցություն, ինչի անհրաժեշտությունն ուղղակիորեն շեշտվել էր հայաստանցի քաղաքական գործչի կողմից հենց իրանական լայն լսարանի համար։
Մյուս կարևոր հանգամանքը Թեհրան-Երևան-Մոսկվա ռազմավարական առանցքի գործնականում ձևավորման հրամայականն է, որի՝ Վանեցյսնի կողմից արծարծումը հատկապես իրանական հանրային և քաղաքական լսարանի առջև կրկին չի տեղավորվում Բաքվի բռնապետսկան վարչախմբի լկտի ծրագրերում, համաձայն որոնց Հայաստանին պետք է զրկել ոչ միայն դիմադրողականության հնարավորությունից, այլ նաև կենսունակությունից, մինչդեռ նման ձևաչափի ստեղծումն ի դերև կհանի բոլոր նման նկրտումները։
Պարզ է նաև, որ Բաքվի բենապետի համար խիստ անհանգստացնող է պատվողականությունը մերժող և Հայաստանի բազմաբաղադրիչ անվտանգային հուսալի ճարտարապետության տեսլականն առաջ մղող քաղաքական գործիչների առկայությունը, որոնց տեսակետներն ընկալելի են Իրանում, իսկ դատելով ռուսական պետական լրատվամիջոցների արձագանքից, նաև Ռուսաստանում»։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանն ու Իրանը այսօր գտնվում են միևնույն սպառնալիքների առջև. Արթուր Վանեցյան
- Քանի դեռ Հայաստանը թուլացած է, Ադրբեջանը փորձում է օր առաջ լուծել իր անվտանգ ու ինքնաբավ ապագայի խնդիրը. Վանեցյան
- Վանեցյանի հարցազրույցը՝ իրանական թերթին. Թեհրան-Երևան-Մոսկվա առանցքն անպայման պետք է կյանքի կոչվի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին