Պատրաստվո՞ւմ եք ներողություն խնդրել նիստին ներկաներից և կրել պատիժ. Արմենուհի Կյուրեղյանը՝ Արթուր Հովհաննիսյանին
«Հույս ունեմ՝ ծանոթ եք «Պատգամավորի գործողության մասին» օրենքին, պատգամավորի էթիկայի կանոններին, որը սահմանում է նույն օրենքի հոդված 3-ում, որտեղ, 2-րդ մասի 8-րդ եկտում»,-ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը:
Նա հիշեցրեց, որ օրենքում հստակ ձևակերպված է, որ պատգամավորը պարտավոր է հարգալից վերաբերմունք ցուցաբերի քաղաքական ընդդիմախոսների, ազգային ժողովում հարցերի քննարկման մասնակիցների, լրագրողների բոլոր այն անձանց նկատմամբ, ում հետ նա շփվում է իր լիազորություններն իրականացնելիս:
«Դուք ներկայացնում եք մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուին, մեկին որի ներկայացման հարցի քննարկման ժամանակ, դուք, որպես պատգամավոր ձեր և ձեր որոշ գործընկերների պահվածքով շատ հեռու էիք այդ էթիկայի կանոնները կիրառելուց՝ լկտի պահվածքով, մատ թափ տալով, լեզուն կտրելու սպառնալիք հնչեցնելով և հիմա դուք ներկայացնում եք այն մարդուն, որը պետք է իրականացնի մարդու իրավունքների պաշտպանություն, այդ թվում նաև ընդդիմախոսների՝ իրենց կարծիքն արտահայտելու իրավունքը: Դուք որպես խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ ինչպե՞ս եք գնահատում ձեր և ձեր որոշ գործընկերների արարքը հանձնաժողովի նիստում»,-հարցրեց Կյուրեղյանը:
Արթուր Հովհաննիսյանը հայտարարեց, որ այդ հանձնաժողովի նիստի իրավիճակը շատ վատ բնորոշեց, ընդունելով որ պետք է չտրվեր «սադրանքներին, էմոցիաներին, լինել զուսպ»:
«Բայց յուրաքանչյուր դրվագ չպետք է դիտարկել նեղ պրիզմայով՝ բացառապես այդ դրվագը, այլ թե ինչ է տեղի ունեցել դրանից առաջ ու հետո, գործողությունների հաջորդականությունը»,-պատասխանեց ՔՊ-ական պատգամավորը:
Ակնարկելով Էդգար Ղազարյանին՝ Հովհաննիսյանը հայտնեց, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն առաջադրել էին մի մարդու, որը ոչ մեկ անգամ անվանարկել է ՀՀ ժողովրդին, ինչը կրկնել է նաև հանձնաժողովի նիստին:
«Ես ինձ կարող եմ թույլ տալ և ենթադրություն հայտնել, որ այդ ամենը նախօրոք շատ լավ, գրագետ, կամ՝ ոչ գրագետ, կազմակերպած գործընթաց էր, որը ղեկավարվում էր այդ օրը ձեր կողմից գործուղված հանձնաժողովի նախագահի միջոցով»,-հայտարարեց ՔՊ կուսակցության քարտուղարը, և հավելեց. «Դուք ձեր բերանով այլևս չեք անվանարկում հայ ժողովրդին, որովհետև դրա պտուղներն արդեն քաղել եք և հիմա ուղարկում եք մարդկանց, որոնք ձեր պատվերով անվանարկում են հայ ժողովրդին և իմ էմոցիոնալ արձագանքը եղել է հայ ժողովրդի հասցեին հնչած վիրավորանքին ի պատասխան»:
Արմենուհի կյուրեղյանը հայտնեց, որ Հովհաննիսյանի պատասխանից ենթադրեց, որ իշխող խմբակցությունը ցանկանում էր այնպիսի սադրանք կազմակերպել հանձնաժողովի նիստում, որի արդյունքում կունենային ծեծկռտուք և պատասխան կտայիք նախորդ իրավիճակին:
«Բայց, փաստորն, չստացվեց և դուք ինքներդ խառնվեցիք և ընկաք ծուղակի մեջ»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը և շեշտեց, թե Արթուր Հովհաննիսյանը շրջանցում է հարցը և խուսափում պատասխանել հարցին, թե արդյոք պատրաստվում է ներողություն խնդրել նիստին ներկաներից և կրել պատիժ:
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ նիստերի օրակարգում է ՄԻՊ ընտրության և ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին հարցերը
- Էդգար Ղազարյան. Մեծ հավանականությամբ ՔՊ-ն իր առաջադրած թեկնածուին չի ընտրի Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում
- ՄԻՊ-ի թեկնածուին ընտրում էինք մարդու իրավունքների ոտնահարման կոպտագույն դրսևորումներով.Թովմասյանը՝ ՔՊ-ի թեկնածուի ընտրության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան