Թքելով, բանտարկելով անհնար է մեր քաղաքացիներին զրկել քաղաքական դիրքորոշում հայտնելու իրավունքից. Մանուկյան
«Ազգային ժողովի հերթական քառօրյայի օրակարգում ներառված երկու հարցերը խիստ փոխկապակված են վերջին օրերին Հայաստանում մեծ աղմուկ բարձրացած իրադաձությունների հետ»,- ԱԺ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նա նկատի ունի ԱԺ օրակարգում ընդգրկված Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի ընտրության և ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին հարցերը։
«Մի կողմից արդեն ամիսներ շարունակ ՄԻՊ թափուր պաշտոնի համար քաղաքական մեծամասնությունն առաջադրել է նոր թեկնածու՝ այդպես էլ չպատճառաբանելով, թե նախորդն ինչու հրաժարական ներկայացրեց, մյուս կետով էլ թեկնածուի անմիջական վերադաս գլխավոր դատախազը ներկայացնելու է Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու հարցը»,- ասաց Մանուկյանը՝ հատկանշական համարելով այն, որ օրակարգը Ազգային ժողովում ներկայացում է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Հանրային զայրույթ առաջացրած նրա անթույլատրելի, խայտառակ հանրային պահվածքի մասին ՄԻՊ ներկայիս թեկնածուն խուսափել է լրատվամիջոցներին որևէ դիրքորոշում հայտնել՝ ասելով, թե փաստեր չկան։ Իրականում կային փաստեր, փաստերը բարձրաձայնված էին, արձանագրված էին, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չարաշահել է իր կարգավիճակը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հանրության և հայրենիքում ապրող Կարեն Մկրտչյանի նկատմամբ։
Ավելին՝ նրա թիկնազորի անդամները, կարծելով թե իրենք ոչ թե պետական պահպանության ծառայության պաշտոնյաներ են, այլ ախրանիկներ, բռնություն էին գործադրել ու հիմա իշխանական ինքնարդարացումներից, մանիպուլյացիաներից հետո Սիմոնյանը ներողություն է խնդրում միայն ՀՀ քաղաքացիներից և ոչ թե Կարեն Մկրտչյանից։
Ամեն մի մեր հայրենակցի իրավունքն է՝ հայտնել իր քաղաքական դիրքորոշումը, երկրի գլխին հասցված այս բոլոր ավերներից հետո մեղադրելու, քաղաքական գնահատական տալու դավաճանությանը, հողատվությանը, հայրենազրկմանը ու թիկնազորով, թքելով, բանտարկելով անհնար է մեր քաղաքացիներին զրկել այդ իրավունքից»,- ասաց Գեղամ Մանուկյանը։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ նիստերի օրակարգում է ՄԻՊ ընտրության և ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին հարցերը
- Մհեր Սահակյանի հարվածից հետո Վլադիմիր Վարդանյանն ընկել է հատակին. Հրապարակվել են ցուցմունքները
- Պատգամավոր Մհեր Սահակյանի կողմից Վլադիմիր Վարդանյանին ինչ-որ առարկայով հասցնելու նախնական վարկածը հերքվել է. Պաշտպան
- Գլխավոր դատախազը Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդագիր է ներկայացրել ԱԺ
- Փաստաբան. Ալեն Սիմոնյանի նկատմամբ հնարավոր հետագա «պատժամիջոցները» դառնալու է ընդամենը ներթիմային կռիվ
- ՀԿ-ները պահանջում են Ալեն Սիմոնյանի վարքագիծը քննել ԱԺ էթիկայի հանձնաժողովում
- Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակը՝ Ալեն Սիմոնյանին. Մանկամտություն է պարբերաբար իրեն պատեպատ տալը, թե ինքը դավաճան չէ
- ՄԻՊ-ի թեկնածուին ընտրում էինք մարդու իրավունքների ոտնահարման կոպտագույն դրսևորումներով.Թովմասյանը՝ ՔՊ-ի թեկնածուի ընտրության մասին
- Եթե Տեր-Պետրոսյանը տխրահռչակ իրադարձություններից, իրեն դավաճան անվանելուց հետո այսպես է հանգստացել կամ փարատվել` դա իր ընտրությունն է. Սիմոնյան
- Աշոտյան. Անահիտ Մանասյանը չպիտի այսքանից հետո շարունակեր սեփական անձը ՄԻՊ դարձնելու նիկոլական օպերացիային տիկնիկ լինել
- Ես բոլորովին դրական չեմ գնահատում այս մթնոլորտը. Անահիտ Մանասյանը՝ խորհրդարանում ՄԻՊ թեկնածուի ընտրության մասին
- ՄԻՊ-ի ՔՊ-ական թեկնածուն նախատեսում է հանրության և իշխանության միջև հաշտարարությամբ զբաղվել
- Լևոն Տեր-Պետրոսյան. ԱԺ-ն և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պարտավոր են նախաձեռնել Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը
- Ալեն Սիմոնյանը չմեկնաբանեց Աշոտ Փաշինյանի հայտարարությունը
- Ալեն Սիմոնյանի նախկին օգնականը՝ Էդգար Ղազարյանին. Ո՞նց կարող եք Դուք լինել ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան