Ո՞վ և ինչո՞ւ է սպանել «Գլորիա»-ի տնօրենի դստերը
2021թ․ սեպտեմբերի 28-ի գիշերը՝ «Հաղթանակ» զբոսայգու մոտ, 31-ամյա տղամարդու սպանության փորձի, նրա կնոջ սպանության՝ հանրային հնչեղություն ունեցող դեպքը լիովին բացահայտվել է և նախաքննությունն ավարտվել: Գործն արդեն դատարանում է։ Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից ու մանրամասնում, որ սպանություն և սպանության փորձ կատարելու համար հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ։
Սպանված կինը «Գլորիա» կարի Ֆաբրիկայի գլխավոր տնօրեն Բագրատիոն Դարբինյանի 27-ամյա դուստրն է՝ Դիաննան։
Տուժողի իրավահաջորդի ն երկայացուցիչ Հովսեփ Սարգսյանը «Կենտրոն»-ին հայտնել է, որ դատարանը պետք է հաշվի առնի այդ հանցագործության վտանգավորության աստիճանը։
«Որբացել է մի մանկահասակ երեխա, ողբերգության ու սգի մեջ են հայտնվել Դիաննա Դարբինյանի ծնողները, ամուսինը, հարազատները։ Ի վերջո տեսեք, ինչ հանգամանքներում է կատարվել այս սպանությունը։ Շաերի համար վտանգավոր եղանակով, ապօրինի ձեռք բերված հրազենով, Հաղթանակ զբոսայգու դիմաց, որտեղ ինտենսիվ երթևեկություն է տեղի ունենում։ Կրակահերթ է արձակվում Վազգեն Մարգարյանի ուղղությամբ՝ առանց հաշվի առնելու, որ նրա հետ մեքենայում կան ևս երեք մարդ, որից մեկը մահացել է, երկուսը վնասվածքներ ստացել։ Պատիժ նշանակելիս դատարանը պետք է հաշվի առնի արարքի հանրային վտանգավորությունը»,-ասաց Հովսեփ Սարգսյանը։
Հանցագործության բացահայտման հանգամանքները և մանրամասները ներկայացրել է Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Տիգրան Սահակյանը. «Լ.Ա.-ն՝ մինչ դեպքը, Կենտրոն վարչական շրջանի սրճարաններից մեկում վիճաբանություն է ունեցել տուժող Վազգեն Մարգարյանի հետ։ Վերջինս իրեն ծեծի է ենթարկել, որից հետո՝ վրեժխնդիր լինելու նխպատակով, Լ.Ա.-ն իր մտադրության մասին տեղեկացրել է Լ. Ս-ին, իսկ վերջինս էլ զանգահարել է տուժող Վազգեն Մարգարյանին, տեղեկացել նրա գտնվելու վայրի մասին և Ազատության պողոտայում, քննությամբ չպարզված հանգամանքներում, հրազեն օգտագործելով անկանոն կրակոցներ է արձակել «Լենդ լովեր» մեքենայի, ինչպես նաև տուժողի ուղղությամբ»։
Լևոն Ավետիսյանին դեպքից ամիսներ անց հայտնաբերել են Բելառուսում։ Նրա պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևի խոսքով, Լևոն Ավետիսյանը ՀՀ սահմաններից դուրս է եկել մի ժամանականհատվածում, երբ իրեն դեռ մեղադրանք առաջադրված չի եղել։
Նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարույթային գործողությունների արդյունքում ձեռքբերված ապացույցները բավարար համարելով և Լ.Ա-ի և Լ.Ս.-ի դատապարդումն համարելով ավելի քան հավանական, որոշում է կայացվել նախաքննության ավարտ հայտնելու մասին, որից հետո քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և այն դատարան ուղարկելու միջնորդությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան