Խծաբերդում գերեվարվածների հարազատները բացել են Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհը
Խծաբերդի մարտական դիրքերում գերեվարվածների հարազատները բացել են Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհը, հայտնել է Sputnik Արմենիայի թղթակիցը։
Նրանք առավոտից փակել էին միջպետական ճանապարհը և պահանջում էին վերադարձնել իրենց զավակներին։
Ավելի ուշ Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը, ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալ Վահրամ Ենգոյանը գնացել էին նրանց մոտ` համոզելու, որ բացեն ճանապարհը։
Ավելի վաղ հայտել էին, որ Հադրութի շրջանի Խծաբերդի մարտական դիրքերում գերեվարվածների հարազատները փակել են Գյումրի֊Բավրա միջպետական ճանապարհը և պահանջում են վերադարձնել իրենց զավակներին։ Շիրակի մարզից գերեվարվածները 26–ն են, նրանք 2 տարի 4 ամիս է` գտնվում են գերեվարության մեջ։ Հարազատները նշում են` չեն բացի ճանապարհը, մինչև իրենց որդիների վերադարձի մասին հստակ տեղեկատվություն չտրամադրեն։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Խծաբերդում գումարտակի հրամանատարի կողմից մարտադաշտն ինքնակամ լքելու, հրամանը չկատարելու վերաբերյալ քրգործն ուղարկվել է դատարան
- Ինչու Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի վերադարձն առ այսօր օրակարգի հարց չի դառնում. Տիգրան Աբրահամյան
- Փոխգնդապետ Ղազարյանը դիմել է ԱԱԾ. Իրենց Հին Թաղեր և Խծաբերդ են ուղարկել առանց տեղանքին ծանոթացնելու, որ գերի ընկնեն
- Խծաբերդում մարտական հերթապահություն իրականացրած գումարտակի հրամանատարը կալանավորվել է. ՔԿ
- Հին Թաղերի և Խծաբերդի հանձման մեջ մեղադրվող փոխգնդապետի մեղադրանքը կլրացվի
- Խծաբերդի և Հին Թաղերի գործով մեղադրյալ փոխգնդապետ Արսեն Ղազարյանը չի կալանավորվի
- ՔԿ-ն գտնում է, որ Խծաբերդում հայ զինծառայողների սպանության դեպքերով ՊՆ երկու սպաները պետք է կանգնեն դատարանի առաջ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան