ՊՆ. Երկրորդ ադրբեջանցուն դեռ չեն գտել
Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցուն դեռ չեն գտել։ Panorama.am-ին այս մասին հայտնեց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
«Այս պահին որոնողական աշխատանքները իրավապահ մարմինների հետ համագործակցւթյամբ շարունակվում են»,-ասաց նա։
Միայն Սյունիքի մարզո՞ւմ են որոնում թշնամուն։ Այս ու այլ հարցեր Թորոսյանն անպատասխան թողեց։
Հիշեցնենք, որ երեկ պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Ըստ նրա խոսքի, իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են։
Ի դեպ, ադրբեջանցուն հայտնաբերել են գյուղացիները։
«Գյուղի ժողովուրդը մեկին բռնել է, մյուսին դեռ չեն հայտնաբերել, հիմա համապատասխան մարմինները զբաղվում են ամբողջ տարածքում: Ստեղ ում որ բռնել են, զինվորական չ եղել, քաղաքացիական հագած է եղել, Աշոտավանի փողոցից են բռնել: Մյուսին չենք տեսել, ամբողջ տարածքով ման են գալիս բոլոր համապատասխան ուժերը», - «Ազատություն» ռկ-ին պատմել էր Սիսիանի համայնքապետը:
Հարակից հրապարակումներ`
- Բնունիս գյուղ մտած ադրբեջանցուն գյուղի ժողովուրդն է բռնել. «Ազատություն»
- Ինչպե՞ս են ադրբեջանցիները հասել ՀՀ բնակավայր. այս և այլ հարցեր ՊՆ-ն թողնում է անպատասխան
- Դանակը ձեռքին էր. Նոր մանրամասներ Սիսիանում հայտնված ադրբեջանցի զինծառայողից
- Հայաստանում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող. ՊՆ
- ՀՀ տարածքում հայտնված ադրբեջանցին իրավապահների մոտ է. Aravot.am
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին