Երևանի քաղաքապետի ընտրության հարցով ավագանու արտահերթ նիստը չկայացավ
Երևանի ավագանին այսօր արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում քաղաքապետի ընտրության հարցն է։ Ավագանու անդամները, սակայն, ներկա չեն նիստին։
Քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը, դիմելով դատարակ դահլիճին, ասաց. «Հարգելի ներկաներ, քվորում չունենք, հայտարարվում է 30 րոպե ընդմիջում»։
30 րոպե անց նա կրկին հայտնեց. «Երևանի ավագանու արտահերթ նիստը, որը գումարվել էր քաղաքապետ ընտրելու համար, դարձյալ քվորում չի ապահովել։ Հիմք ընդունելով Երևանի ավագանու կանոնակարգի 114-րդ կետի 2-րդ ենթակետը՝ նիստը համարվում է չկայացած»։
Հիշեցնենք, որ մարտի 17-ին Հրաչյա Սարգսյանը հայտարարել էր Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարականի մասին։
Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանը հայտնել էր՝ իրենց խմբակցությունն այս պահի դրությամբ որոշում ունի նոր քաղաքապետ չընտրել՝ հաշվի առնելով, որ ընտրություններին մի քանի ամիս ժամանակահատված է մնացել:
«Այս պահի դրությամբ մենք նոր քաղաքապետ չենք ընտրի, հետևաբար՝ քաղաքապետի ընտրության օրվա նիստին չենք ներկայանա, որովհետև թեկնածու չի լինի, քննարկելու և ընտրության անհրաժեշտություն էլ չի լինի»,-հայտարարել էր նա։
Հարակից հրապարակումներ`
- Մեր խմբակցությունն այս պահի դրությամբ որոշում ունի ապրիլի 11-ին նոր քաղաքապետ չընտրել. «Իմ քայլը» խմբակցության անդամ
- Քաղաքապետի ընտրություններին ընդառաջ Երևանի բնակչությունն ավելանում է
- «Հրապարակ». Շարունակվում է Հրաչյա Սարգսյանի յուրայինների հեռացումը քաղաքապետարանից
- «Փաստինֆո». Ավինյանի պաշտոնավարումը քաղաքապետի տեղակալի պաշտոնում ապօրինի է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան