Երևանյան ավտոբուս
Գրեթե ամեն օր նոր ավտոբուսների ձեռքբերման մասին քաղաքապետարանի պաշտոնյանների հայտարարությունները լսող քաղաքացիներն ամեն րոպե բախվում են դառն իրականությանը։
Այսօր էլ այս ավտոբուսի ուղևորները չեն կարողացել ժամանակին տեղ հասնել։ Լուսանկարը քիչ առաջ Մալաթիա-Սեբաստիա համայնքում՝ Անդրանիկի արձանի հարևանությամբ արել է քաղաքացի Արտակ Գաբոյանը, ապա հրապարակել ֆեյսբուքյան իր էջում։
«Քաղաքապետարանը էս հին ավտոբուսներն էլ ա հարմարեցրել անվասայլակներին»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ երեկ էլ փչացել էր մետրոյի գնացքներից մեկը, ինչի հետևանքով մայրաքաղաքի բնակիչները, հյուրերը շուրջ մեկ ժամ մնացել են Գարեգին Նժդեհ հրապարակում, իսկ մետրոպիլտենն անցել էր մի գծանի-երկկողմանի երթևեկության։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան