«Ժողովուրդ». ԱԺ այս նստաշրջանը խոստանում է թեժ լինել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Այսօրվանից մեկնարկում են ԱԺ նոր նստաշրջանի աշխատանքները: ԱԺ այս նստաշրջանը խոստանում է թեժ լինել. թերևս ամենաէպիկը ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցն է, որը ԱԺ վաղվա նիստում ընդգրկված երկրորդ հարցն է: Բացի սա, այս նստաշրջանում վերջապես խորհրդարանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան է ընտրելու:
ՄԻՊ-ի հարցը կքննարկվի հենց նիստի սկզբում՝ որպես առաջին հարց: Հիշեցնենք, որ ՄԻՊ պաշտոնում Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը առաջարկել է Անահիտ Արտյոմի Մանասյանի թեկնածությունը:
Ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ Մարդու իրավունքների պաշտպանն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: Հավելենք, որ խորհրդարանականները այս նստաշրջանի ընթացքում պետք է նաև դատավորներ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներ ընտրեն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան