Փառք Աստծո՝ էլի հայ զինվորի կյանք է փրկվել, բայց փաստացի՝ էլի մեր վրա Ալիևին են բերել. Հայկ Մամիջանյան
«Բանակցային գործընթացի հանրայնացման կարիքը մենք չունենք, այն արել է Նիկոլ Փաշինյանը՝ Կապանի իր ասուլիսի ժամանակ, հստակ ներկայացնելով, թե այդ պահին ինչ բանակցային ժառանգություն է ստացել ինքը և իր խումբը»,-խորհրդարանական հայտարարությունների ժամին ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանին արձագանքեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ քաղաքացիներին հորդորելով բացեն , նայեն այդ փաստաթղթերը և համոզվեն, թե այն ինչ «երանելի ժառանգություն» էր:
Նա նաև հիշեցրեց, որ դրանից հետո համանախագահները հայտարարություն էին տարածել՝ կոչ անելով չհրապարակել կոնֆիդենցիալ փաստաթղթերը:
«Ի թիվս հազարավար տարբերությունների՝ հենց դա է ձեր և մեր տարբերությունը՝ թե ինչը կարելի է հրապարակել, ինչը՝ ոչ»,-նախկինների և ներկաների տարբերությունը ներկայացրեց Մամիջանյանը:
Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց, որ Ռուսաստանն էլ հայտարարել է, որ Շուշին երբեք չի եղել բանակցային գործընթացում փոխզիջման առարկա:
Նա ցավով մեջբերեց նաև Ալիևի խոսքերն այն մասին, որ այն ժամանակվա փաստաթղթերով Քելբաջան ու Լաչինը երբեք չէին լինի ադրբեջանական:
«Եկեք հիշենք, թե 2018 թվականին ինչպես է Նիկոլ Փաշինյանը պայմանավորվածության եկել Ադրբեջանի նախագահի հետ, սահմանային լարում չստեղծել, քանի որ ինքը ներքաղաքական խնդիրներ ունի: Փառք Աստծո՝ էլի հայ զինվորի կյանք է փրկվել, բայց փաստացի՝ էլի մեր վրա Ալիևին են բերել»,-հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը:
Նա նաև հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի բանավոր հանձնարարականը Սյունիքի հատվածից զորքերի հետ կանչելու մասին, և պնդեց, որ այն հակասում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին