«Հրապարակ». Այդ երբվանի՞ց իշխանության ներկայացուցչի վրա իր նետելը դարձավ «բռնություն գործադրել»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Քննչական կոմիտեն երեկ հայտնեց, որ Մալիշկայում Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ հովանոց նետած կնոջ նկատմամբ վարույթ են նախաձեռնել՝ «վարչապետի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու փորձի առթիվ» և ձերբակալել: Այդ երբվանի՞ց իշխանության ներկայացուցչի վրա իր նետելը դարձավ «բռնություն գործադրել», և քաղաքական ակցիան՝ «վարչապետի օրինական գործունեությանը միջամտել»:
Սրանք տեղյա՞կ չեն, որ Եվրոպայում կոշիկ են նետել Մակրոնի ուղղությամբ, պոմիդորներ ու ձվեր են նետում նախագահների վրա: Հոդվածն էլ Քրօր.-ի ամենածանր հոդվածներից է` Պաշտոնատար անձի գործունեությանը միջամտելը, որը պատժվում է տուգանքից մինչև 10 տարի ազատազրկմամբ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան