Մհեր Սահակյանը կողմ կքվեարկի գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդագրին
«Ես դիմել եմ անհրաժեշտ պաշտպանության, հարվածը եղել է և եթե սահմանազանցվել է անհրաժեշտ պաշտպանությունը, ապա պատրաստ եմ պատասխան տալ դրա համար ընդհուպ մինչև ազատազրկում»,- Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը՝ իր նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին հարցի քննարկման ժամանակ։
Նա նշեց, որպեսզի տպավորություն չստեղծվի, որ թաքնվում է անձեռնմխելության քողի տակ, կարծում է, գործընկերներն էլ դեմ չեն լինի, որ անձամբ կողմ քվեարկի այս միջնորդագրին, քանի որ ինքը շահագրգռված է, որ իրականությունը բացահայտվի։
«Արդեն բոլորին պարզ է, որ դուք ամենից շատ սիրում եք ձեր աթոռը, առաջնորդվում եք նեղ, խմբային, կուսակցական շահերով և նոր աղետալի արկածախնդրությունների առաջ եք կանգնեցնում մեզ և մեր հայրենիքը։ Իսկ այս գործը կեղծ է, ինչպես բոլոր այն խոստումներն ու քաղաքական, քրեական հետպնդումները, որոնցով շեղում եք հասարակությանը իրական օրակարգային խնդիրներից արդեն 5 տարի»,- ասաց Մ. Սահակյանը։
Նրա ելույթից հետո ընդդիմադիր պատգամավորները ծափահարեցին։
Հիշեցնենք, որ մարտի 31-ին ԱԺ-ում տեղի ունեցած քաշքշուկն ավարտվել էր նրանով, որ ընդդիմադիր պատգամավորը հարվածել էր ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանի դեմքին։ Վերջինս դիմել էր «Նաիրի» ԲԿ, իսկ ընդդիմադիր պատգամավորը ձերբակալվել էր։
ՔԿ-ից հայտնել էին, որ մարտի 31-ին՝ ժամը 11:15-ի սահմաններում, ՀՀ Ազգային ժողովի 3-րդ հարկի թիվ 314 նիստերի դահլիճում պատգամավորների մասնակցությամբ կազմակերպված փակ աշխատանքային քննարկման ընթացքում «Հայաստան դաշինք» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը անհիմն դիտողություն է կատարել ՀՀ ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին՝ բարձր տոնով խոսելու համար, ապա մոտեցել և աջ ձեռքում գտնվող ինչ-որ առարկայով մեկ անգամ հարվածել է Վ. Վարդանյանի ձախ հոնքին, որի արդյունքում վերջինս վայր է ընկել։
Գլխավոր դատախազը միջնորդագիր է ներկայացրել Ազգային ժողով՝ պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու (նրան մեղադրանք առաջադրելու) միջնորդությամբ։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Ընդդիմադիր խմբակցությունները կմասնակցեն Մհեր Սահակյանի նկատմամբ դատախազի միջնորդագրի քննարկմանը
- Մհեր Սահակյանի հարվածից հետո Վլադիմիր Վարդանյանն ընկել է հատակին. Հրապարակվել են ցուցմունքները
- Պատգամավոր Մհեր Սահակյանի կողմից Վլադիմիր Վարդանյանին ինչ-որ առարկայով հասցնելու նախնական վարկածը հերքվել է. Պաշտպան
- Գլխավոր դատախազը Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդագիր է ներկայացրել ԱԺ
- Վարդանյանը բռի կերպով չարաշահել է իր լիազորությունները. Ոստիկանության դիմաց հայտնեց Մհեր Սահակյանը
- Մհեր Սահակյանին որևէ մեղադրանք չի առաջադրվել. Պաշտպան
- Թադևոս Ավետիսյան. Կա քաղաքական պատվեր՝ Մհեր Սահակյանին ազատությունից զրկելու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան