Շախմատի ԱԱ. Երկրորդ խաղափուլում Յան Նեպոմնյաշչին սև խաղաքարերով հաղթել է Դին Լիրենին
Շախմատի աշխարհի առաջնության երկրորդ խաղափուլում Յան Նեպոմնյաշչին սև խաղաքարերով հաղթել է Դին Լիրենին: Խաղը տևել է ընդամենը 29 քայլ և երեքուկես ժամ:
Հայաստանի շախմատի ֆեդերացիան հայտնում է, որ այս անգամ Դին Լիրենը սկզբնախաղում զարմացրել է իր մրցակցին, սկսելով 1.d4 քայլից և ստանդարտ 1…Nf6 2.c4 e6 3.Nf3 d5 քայլերից հետո չինացի գրոսմայստերը ոտքի է կանգնել և հեռացել խաղատախտակի մոտից: Չնայած Նեպոմնյաշչիի զարմանքին և չինացի շախմատիստի մի փոքր առավելությանը խաղատախտակի և ժամացույցի վրա, Դին Լիրենը չի գտել առաջխաղացման լավագույն ուղին միջնախաղում և թույլ է տվել, որ Նեպոմնյաշչին գրավի նախաձեռնությունը:
Դինը ստիպված է եղել զոհաբերել փիղը և երկու զինվորները՝ նավակի դիմաց, որպեսզի թուլացներ ճնշումը, բայց դա բավարար չէր խաղը փրկելու համար: Նեպոմնյաշչին վստահորեն ուժեղացրել է ճնշումը:
Սա Նեպոմնյաշչիի համար շատ կարևոր հաղթանակ էր սև խաղաքարերով, որը նրան վաղաժամ առավելություն տվեց առաջնությունում։
Ապրիլի 11-ին առաջին հանգստյան օրն է, իսկ երրորդ խաղը տեղի կունենա չորեքշաբթի օրը՝ ապրիլի 12-ին, Հայաստանի ժամանակով ժամը 13:00-ին:
Դին Լիրենը խաղի վերաբերյալ այսպիսի մեկնաբանություն է տվել. «Այսպես պարտվել… ես չեմ կարող հասկանալ, թե ինչ է կատարվում: Հանգստյան օրը լավ միջոց կլինի այս ծանր պարտությունից վերականգնվելու համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան