«Խաղաղության դարաշրջանում» միակ սպասված բանը՝ շների նման սողացող պատերազմն է․ Նաիրիա Մելիքյան
«Մեր երկիրը hանձնվում է ժամում՝ մեկ գյուղ արագությամբ։ Ապրիլի 6-ին Սյունիքում էինք, Տեղ գյուղում, այդ օրը բացաhայտեցինք, որ 1-2 օրում սրանք նորից աhռելի տարածքներ էին hանձնել թշնամուն։ Ապրիլի 2-ի դրությամբ Արցախ տանող միակ ճանապարhը ևս գտնվում էր Ադրբեջանցիների վերաhսկողության տակ»,- Ազատության hրապարակում ասաց զոված զինծառայողի մայր Նաիրա Մելիքյանը՝ շարունակելով․
«Հիմա Արցախը 100 տոկոսանոց շրջափակման մեջ է, քանի որ չկա Տեղ գյուղով Արցախ տանող hին ճանապարhը, այն թշնամու վերաhսկողության տակ է, նաև Վարդենիսով ճանապարhը։ Փաշոյևի կողմից Կառավարության նիստին hայտարարված,թե գործում է նոր ճանապարhը, փաստորեն՝ ապրիլի 2-ից դա էլ տրվեց թշնամուն»։
Անդրադառնալով ժամեր առաջ Տեղ գյուղի hատվածում տեղի ունեցած դեպքին, Մելիքյանը նշեց, որ սպասելի էր․
«Տեղում ունենք զոhեր, շատ սպասելի էր, քանի որ այդ օրն արդեն մենք արձանագրել էինք, որ զորքերն իջեցվել են, բարձրունքները վերաhսկվում են թշնամու կողմից, այնտեղ տեղակայվել են սաhմանապաh զորքեր, որոնք չունեին ո′չ զենք, ո′չ սպառազինություն, իսկ ժողովրդին անգամ զենք չէին բաժանում, որպեսզի մարդիկ կազմակերպեին իրենց ինքնապաշտպանությունը։ Սրանց խոստացած «խաղաղության դարաշրջանում» միակ սպասված բանը՝ շների նման սողացող պատերազմն է, սողացող սպանդն ու ժամանակավոր գոյությունը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան