Վարդենիկում 20-ամյա ուղևորն ասել է, թե մեքենայում հայտնաբերված թմրամիջոցն իրենն է և այն հյուրասիրել է վարորդին
Ապրիլի 10-ի երեկոյան պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ոստիկանները Վարդենիկ գյուղում ծառայություն իրականացնելիս ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել։
Ոստիկանությունից հայտնում են, որ նրանք ստուգել են Վաղաշեն գյուղի 21-ամյա բնակչի վարած «ՎԱԶ-2107»-ը։ Մեքենայում շուրջ 6 գրամ մարիխուանայի նմանվող զանգված ու կաթուցիչներ կային։ 20-ամյա ուղևորի խոսքով՝ հայտնաբերված թմրամիջոցն իրենն է, հյուրասիրել էր վարորդին։
Երիտասարդները ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Մարտունու բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմին։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան