Քննարկել են եվրաինտեգրման ճանապարհին Վրաստանի առաջընթացը
ԵԱՀԿ նախագահող երկրի հետ միջազգային համագործակցության արդի հարցերը և եվրաինտեգրման ճանապարհին Վրաստանի ձեռքբերումներն են եղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և ԵԱՀԿ նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանի հանդիպման հիմնական հարցերը։ Այս մասին գրում է aliq.ge-ն՝ հղում անելով Վրաստանի կառավարության ֆեյսբուքյան էջին:
Նշվում է, որ հանդիպմանը պատրաստակամություն է հայտնվել խորացնելու երկու երկրների միջև առկա արդյունավետ համագործակցությունը։ Ընդգծվել է ԵԱՀԿ նախագահության ընթացքում Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարարի այցի կարևորությունը։
«Անդրադարձել են Վրաստանի օկուպացված տարածքներում տիրող իրավիճակին։ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել Բույար Օսմանին՝ Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու համար։
Վարչապետը ողջունել է ԵԱՀԿ-ում նախագահելու ընթացքում Հյուսիսային Մակեդոնիայի հայտարարած կարևոր առաջնահերթությունները»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:
Հանդիպմանը մասնակցել են ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի մշտական ներկայացուցիչ Իգոր Ջունդևը, ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի մշտական ներկայացուցչի տեղակալ Ադելինա Մարկուն, Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Վիորել Մոշանուն, Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին, Վրաստանի կառավարության վարչակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեն և Ավստրիայում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան, ԵԱՀԿ-ում և Վիեննայում տեղակայված այլ միջազգային կազմակերպություններում Վրաստանի մշտական ներկայացուցիչ Քեթևան Ցիխելաշվիլին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան