Փաշինյանի ուղղությամբ անձևրանոցը նետած կինը չի զղջում իր արարքի համար. Aravot.am
Երեկ Վայոց Ձորի մարզում Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոցը նետած կինը չի զղջում իր արարքի համար ու չի պատրաստվում ներողություն խնդրել: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասել է նրա ամուսինը՝ Սուրեն Զաքարյանը:
«Սիրտը նեղված է եղել, ջղայնացած, երեք տարին քիչ չէ, էս վերջին օգոստոսին ենք դուրս եկել, սիրտը տրաքեց, էլի: Ես խոսել եմ վարչապետի հետ, ինչ պետք էր, ասել եմ, բայց ոչ մի բան ցույց չտվեցի, ինձ զսպեցի։ Իսկ կնոջս թույլ չտվեցին, որ գա խոսի, որովհետեւ գիտեին՝ էմոցիոնալ է»,- պատմել է Զաքարյանը:
Նրա խոսքով՝ այս փուլում միջադեպի վերաբերյալ ո՛չ ինքը, ո՛չ իր կինը չեն խոսելու՝ պաշտպանական մարտավարությունից ելնելով. «Փաստաբանն ասել է՝ ոչ մի հարցազրույց մի տվեք, քանի դեռ քննություն է ընթանում»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կինն ազատ է արձակվել
- Սուրեն Սուրենյանց. Իշխանությունը պետք է պատրաստ լինի, որ «սպանված» պետության քաղաքացին կարող է անձրևանոց նետել վարչապետի ուղղությամբ
- Վայոց Ձորի մարզում Փաշինյանի ուղղությամբ անձրևանոցը նետած կինը Բերձորից տեղահանվածներից է
- Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կնոջը բերման են ենթարկել
- Վայոց Ձորում անձրևանոցը նետել են Փաշինյանի ուղղությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան