«Փաստ». Արամ Սարգսյանը մերժել է ՔՊ-ին. Երևանի ընտրությունները իսկական գլխացավանք են դարձել ՔՊ-ի համար
«Փաստ» թերթը գրում է.
«Մեր ունեցած տեղեկություններով, Երևանի ավագանու՝ աշնանը սպասվող ընտրությունները իսկական գլխացավանք են դարձել ՔՊ-ի համար, քանի որ իրենք էլ հիանալի հասկանում են, որ իրենց վարկանիշը մոտենում է «հատակին», իսկ արդար ընտրությունների դեպքում հաղթելու շանսերը զրոյական են:
Այդ իսկ պատճառով իշխանությունները փորձում են գտնել գործընկեր քաղաքական ուժեր, որոնց հետ կարող են դաշինք կազմել: Մեր աղբյուրների փոխանցմամբ, համագործակցության առաջարկ է արվել նաև «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին, սակայն նա կտրուկ մերժել է: Մեր տեղեկություններով, նեղ շրջանակներում Սարգսյանը նշել է, որ ՔՊ-ն բոլոր ոլորտներում ձախողվել է, վարկանիշը շատ ցածր է, իշխանություն պահելու շանսերը գնալով պակասում են:
Մեր աղբյուրը փոխանցում է նաև, որ Արամ Սարգսյանի կարծիքով, ինքը ավելի բարձր վարկանիշ ունի, իսկ իշխանության իրական այլընտրանքն իր ղեկավարած ուժն է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան