Ալեն Սիմոնյանի և Արթուր Հովհաննիսյանի մասով հանցագործության մասին հաղորդումներն ուղարկվել են քննչական մարմին. Գլխավոր դատախազ
«ԱԺ հանձնաժողովի նիստին ներկա են եղել 8 հոգի, 4-ը ՔՊ պատգամավորներ, 3-ը «Հայաստան» խմբակությունից և կառավարության ներկայացուցիչը։ Խնդրում եմ բացատրեք, թե ձեր միջնորդության մեջ ինչո՞ւ է հիմնավորվածությունը բխում միայն ՔՊ-ական պատգամավորների ցուցմունքներից»,-ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
Ընդդիմադիր պատգամավորը նաև նկատեց, որ դատախազի խոսքով՝ Մհեր Սահակյանը նստած է եղել Վլադիմիր Վարդանյանի ձախ աթոռին, բայց հանձնաժողովի նախագահը նստում է սեղանի գլխին, ձախ կողմի աթոռը եղել է դատարկ, կողքը նստած է եղել տիկին Ալխազ Ղազարյանը և միայն երրորդ աթոռին՝ Մհեր Սահակյանը:
«Ըստ ցուցմունքի՝ հարվածից, ցավոք, պարոն Վարդանյանն ընկել է Ալխազ Ղազարյանի աթոռի մոտ, արդյո՞ք սա չի նշանակում, որ կատարվել է քայլ դեպի Սահակյանը, որի մասին Դուք հիմնավոր չեք խոսում»,-հարցրեց Վարդանյանը:
Հիշեցնելով, որ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածով կանոնակարգվում է խուլիգանություն, հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական, բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ առհամարական վերաբերմունք ցուցաբերելը, որը դրսևորվել է անձին ստորացնելով կամ անպարկեշտ արտահայտություններով, մարդկանց անդորրը խախտելով՝ Աղվան Վարդանյանը հարցրեց. «Տիկին դատախազ, չե՞ք կարծում, որ այս նույն դիսպոզիցիան տարածվում է նաև ԱԺ նախագահ պարոն Սիմոնյանի և Մարդու Իրավունքների հանձնաժողովում պարոն Հովհաննիսյանի վարքագծի նկատմամբ։ Արդյո՞ք պատրաստվում եք այս հարցով նույնպես միջնորդություն ներկայացնել ԱԺ»։
Դատախազը արձագանքեց՝ աելով, որ եթե ընդդիմադիր պատգամավորը միջնորդությունը «ծերից ծեր թերթեր» կտեսներ, որ այնտեղ ներկայացված են բոլոր հարցաքննությունները:
Նա նաև հայտնեց, որ ԱԺ միջնորդությամբ գալիս է միայն ան դեպքում, երբ գործը քննող դատախազից ստանում է գրություն՝ միջնորդություն ներկայացնելու համար:
Աննա Վարդապետյանը նաև տեղեկացրեց, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ից հանցագործության մասին հաղորդում են ստացել ինչպես Ալեն Սիմոնյանի, այնպես էր Արթուր Հովհաննիսյանի մասով և դրանք ուղարկվել են քննչական մարմին:
Հարակից հրապարակումներ`
- Դրամահավաքի մասին իմանալուց հետո Ալեն Սիմոնյանը կապ է հաստատել լրագրողի հետ
- «Դրամահավաք. Օգնենք Ալեն Սիմոնյանին»
- Լրագրող Անի Գևորգյան. Ալեն Սիմոնյանին գումարը տալու համար վաղը «Երիտասարդական» մետրոյի մոտ իրականացնելու եմ դրամահավաք
- Փաստաբան. Ալեն Սիմոնյանի նկատմամբ հնարավոր հետագա «պատժամիջոցները» դառնալու է ընդամենը ներթիմային կռիվ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան