![](https://panorama.am/news_images/940/2819425_1/f64351971136ab_64351971136ee.thumb.png)
Անընդհատ լացում էր. Ինչ են պատմում եկեղեցու բակում մահացած հայտնաբերված մարդու մասին
Այսօր վաղ առավոտյան Աբովյան-Սայաթ Նովա փողոցների խաչմերուկի մոտ՝ Սուրբ Աննա եկեղեցու հարակից այգում դի է հայտնաբերվել։
Եկեղեցու հարևանությամբ մոմ վաճառող կինը Panorama.am-ին պատմեց, որ ճանաչում է տղամարդուն։
«Տուն ուներ Չարենցավանում, մամա ուներ, կինը չարորակ ուռուցքով հիվանդ է, Սոչիում։ Վատ բան չեմ նկատել իրենից, լավ տղա էր, շատ հարգանքով։ Ճանապարհն անցնելուց ձեռքից պոկվել է թոռնիկն ու ընկել է մեքենայի տակ, մահացել։ Անընդհատ հիշում էր էդ ու լացում»,-ասաց նա։
Քննչական կոմիտեից Panorama.am-ին հայտնցին, որ նախաձեռնված է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի՝ սպանության հատկանիշներով։
«Հետագայում քննության ընթացում պարզ կլինի՝ արդյոք գործ ունենք սպանությա՞ն, թե՞ հանկարծամահության հետ։ Նախնական տվյալներով անձի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, իրականացվում է քննություն»,-ասաց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Լրահոս
Տեսանյութեր
![«Հայաքվե» նախաձեռնությունը հանցանքի մասին հաղորդում ներկայացրեց գլխավոր դատախազություն](https://panorama.am/video_images/17/49804_1/mhm0156993.thumb.jpg)
«Հայաքվե» նախաձեռնությունը հանցանքի մասին հաղորդում ներկայացրեց գլխավոր դատախազություն
![Ավինյանը պետք է պատասխան տա ԱՆԻՖ-ի լուծարման համար. Քաղաքագետ](https://panorama.am/video_images/17/49832_1/f667ec7df01fc0_667ec7df0200f.jpg)
![Չարիքը պետք է վերացնենք և այո, ես դա հանձն եմ առել. Բագրատ Սրբազան](https://panorama.am/video_images/17/49824_1/f667ebd6bdf23c_667ebd6bdf284.jpg)
![Շողեր Բաբայան. Աշակերտի չափ պետք է կարևորվի նաև ուսուցիչը](https://panorama.am/video_images/17/49813_1/f667eaaf24aa7c_667eaaf24aabc.png)
![Ինչպես է քաղաքապետարանը պայքարում բացօթյա առևտրի դեմ](https://panorama.am/video_images/17/49796_1/f667e7ba72a446_667e7ba72a485.png)
![Իրանում հավանական է ընտրությունների երկրորդ փուլ. Իրանագետ](https://panorama.am/video_images/17/49794_1/f667d6fd223ff2_667d6fd224031.jpg)
![Արարատ Միրզոյան. Ես չեմ տեսնում դրական արձագանք Ադրբեջանի կողմից](https://panorama.am/video_images/17/49793_1/f667d62f2f3a73_667d62f2f3ab3.jpg)
![Քաղաքագետ. Կարող է ստանանք ռեգիոնալ մեծ պատերազմ Հայաստանի տարածքում](https://panorama.am/video_images/17/49792_1/f667d628649f9b_667d628649fdb.jpg)
![Երկրպագուն հենց տրիբունայից ցատկել է Ռոնալդուի վրա](https://panorama.am/video_images/17/49791_1/f667d3c837dd48_667d3c837dd88.jpg)