Հանրահավաք Ազատության հրապարակում. Քաղաքացիների սպասելիքներն ու կարծիքները
Այսօր՝ ապրիլի 11-ին, Ազատության հրապարակում «Միասին» հասարակական-քաղաքական շարժման կազմակերպած և ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գլխավորությամբ հրավիրված հանրահավաքին ներկա էին մարդիկ, որոնք՝ իրենց խոսքով, մտահոգված են երկրում տիրող դրությամբ և փորձում են որևէ կերպ օգնել հայրենիքին։
Արցախի ճանաչումը և օրվա իշխանությունների հեռացումը պահանջող քաղաքացիները վստահ են, որ միայն միասնականությամբ կարելի է հասնել որևէ էական արդյունքի, սակայն նրանցից շատերը նկատեցին, որ հասարակության շրջանում տիրում է անտարբերության մթնոլորտ, ինչն էլ խանգարում է նրանց ձայնի լիարժեք բարձրացմանը։
«Պետք է նիկոլական աղբը, թուրքական աղբը մաքրենք երկրից, արթնանա հայ ժողովուրդը և փրկվի, ինքն իրեն փրկի։ Այժմ թշնամին հասել է մեր սրբություններին, Որոտնավանքում անարգել Սբ. Գրիգոր Տաթևացու սրբապատկերը։ Մենք պետք է արթնանանք, որ մեր սրբությունները պահենք»,-Panorama. am-ին ասաց գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան