Բնակիչները տարհանված չեն, շատ զգոն են. Տեղից մանրամասներ է հայտնում պատգամավորը
«Երեկ մեր տղաներն իսկապես հերոսաբար պայքար են մղել, մեր տղաների ոգին տեղն է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը, ով երեկ թշնամու հարձակումից անմիջապես հետո խմբակցության անդամների հետ մեկնել է Սյունիքի մարզ՝ Տեղ համայնք։
Նա ընդգծեց, որ ամբողջ հարցն այն է, թե ինչու մինչև այս պահն այդ հատվածում դիրքը կահավորված չէր ու նախապատրաստական աշխատանքներ չէին արել դիրքային կահավորանքի հետ կապված։
«Դրա հիմնական մեղավորներն ու պատասխանատուները, իհարկե, քաղաքական ղեկավարություն է, ովքեր շատ լավ գիտեին, որ ապրիլի 1-ից պետք է տեղակայումներ լինեին, բայց մինչև ապրիլի 1-ը հանցավոր անգործություն են դրսևորել, նախաձեռնողականություն չեն դրսևորել, դիրքային համապատասխան կահավորանք չեն իրականացրել, որի արդյունքում ադրբեջանցիներն առաջ են եկել ու տեղակայվել են մեր երկրի տարածքում։ Երեկվա իրադարձությունները ևս եղել են մեր երկրի սուվերեն տարածքում։ Ադրբեջանցիները փորձել են խոչընդոտել մեր տարածքում գտնվող դիրքի կահավորումը։ Իրենք երեկ առաջ չեն եկել, բայց իրենք արդեն առաջ եկած էին»,- ասաց Ա. Գրիգորյանը։
Նա տեղեկացրեց, որ այս պահին առաջնագծում հարաբերական անդորր է, բնակիչների շրջանում խուճապ չկա։
«Բոլորն էլ պատրաստ են ցանկացած զարգացումների։ Պատրաստ են իրենց հողը, իրենց տունը պահելու համար պայքարել մինչև վերջ, ուժեղ են, այլ խնդիր է՝ որքանով է պինդ իրենց թիկունքը, այսինքն որքանով է պետությունը՝ կենտրոնական իշխանությունների դեմքով, պահում իրենց թիկունքը։
Բնակիչները տարհանված չեն, շատ զգոն են, հասկանում են, որ կարող են ցանկացած պահի այլ իրավիճակի առաջ կանգնել, բայց բոլորն իրենց տեղերում են»,- ասաց Գրիգորյանը։
Նա նաև ասաց, որ այս պահին Սյունիքի մարզի այլ հատվածում են, բայց այսօր էլի գնալու են Տեղ, հիմնականում այնտեղ են լինելու։
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել էր պատասխան գործողությունների: Ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել էին ականանետային միջոցներ: ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկել էին անհրաժեշտ պաշտպանական միջոցներ: Ադրբեջանական հարձակման հետևանքով, հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր, հայկական կողմը դիրքային որևէ կորուստ չունի:
Հարակից հրապարակումներ`
- Տեղում զոհված հերոսները՝ Արթուր Սահակյան, Հենրիկ Քոչարյան
- Մկոն ինտելեկտուալ զինվորականի տեսակ էր. Թալինը սգում է
- Ալեն Ղևոնդյան. Տեղ գյուղի մոտ կարող է և լիովին այլ կոնտեքստ էլ ունենալ, որն առաջինը պետք է ՀՀ գործող վարչապետին
- Ինչ՞ու Տեղի դիմաց ոչ մի ամրաշինական աշխատանք չի կատարվել, ո՞վ է դրա համար պատասխանատու. Չալաբյան
- Գիշերը հակառակորդի կողմից հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել. ՊՆ
- Թշնամին առոք-փառոք տեղավորվել է մեր տարածքում, մեր զինվորականներից տառացիորեն 100 մետրի վրա. Չալաբյան
- Ժամը 22:15-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է. ՊՆ
- Տեղի ունեցած սադրանքն Ադրբեջանի հերթական ոտնձգությունն է ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ. ԱԳՆ
- Ժամը 21:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է. ՊՆ
- Ադրբեջանական զինված ծառայողներին պետք է հեռացնել և քաղաքացիական բնակչության պաշտպանության համար ստեղծել անվտանգության գոտի․ Թաթոյան
- Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր․ ՊՆ
- Ինչպես են Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները մոտենում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողներին
- Ժամը 19:35-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է․ ՊՆ
- Էստեղ են ասել՝ գնացեք ձեր աչքի գերանը տեսեք, նոր ուրիշների աչքի փուշը․ Բաբկեն Հարությունյան
- Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ. ՊՆ
- Ադրբեջանը կրակել է ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ, կան զոհեր և վիրավորներ. ՊՆ
- Համացանցում հայտնվել են կադրեր Տեղում հնչող կրակոցներից
- Հայտնում են Տեղում զոհերի ու վիրավորների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան