Երեկվա սադրանքը հենց ինժեներական աշխատանքների իրականացման վայրում է եղել. փոխնախարար
ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը Ազգային ժողովում լրագրողների մի շարք հարցեր, կապված նախօրեին Տեղ համայնքում թշնամու հարձակման վերաբերյալ, թողեց անպատասխան՝ խորհուրդ տալով հետևել պաշտոնական հաղորդագրություններին։
Միաժամանակ նա չբացառեց, որ Ադրբեջանը կարող է նոր սադրանքի դիմել։
«Իհարկե, որևէ բան բացառել հնարավոր չէ, բայց եկեք այս պահի դրությամբ գնահատենք, ինչ կտանք, դա ընդունեք որպես իրականություն»,- ասաց փոխնախարարը։
Նա նշեց, որ այդ հատվածում հայկական կողմն ինժեներական աշխատանքներ է իրականացնում, երեկվա սադրանքը հենց այդ ինժեներական աժշխատանքների իրականացման վայրում է տեղի ունեցել։
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել էր պատասխան գործողությունների: Ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել էին ականանետային միջոցներ: ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկել էին անհրաժեշտ պաշտպանական միջոցներ: Ադրբեջանական հարձակման հետևանքով, հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր, հայկական կողմը դիրքային որևէ կորուստ չունի:
Հարակից հրապարակումներ`
- Տեղում զոհված Նարեկ Սարգսյանն ամուսնացած չէր, երեք եղբայրներից միջնեկն էր
- Վրթանեսյանը՝ հրապարակած տեսանյութի մասին. ՊՆ-ն պարտավոր է նորմալ բացատրություն տալ, թե ինչ է եղել
- Բնակիչները տարհանված չեն, շատ զգոն են. Տեղից մանրամասներ է հայտնում պատգամավորը
- Տեղում զոհված հերոսները՝ Արթուր Սահակյան, Հենրիկ Քոչարյան
- Մեր զինծառայողներն իրենց անձնազոհությամբ փորձում են սրբագրել իշխանության հանցավոր անգործությունը». Տիգրան Աբրահամյան
- Մկոն ինտելեկտուալ զինվորականի տեսակ էր. Թալինը սգում է
- Ալեն Ղևոնդյան. Տեղ գյուղի մոտ կարող է և լիովին այլ կոնտեքստ էլ ունենալ, որն առաջինը պետք է ՀՀ գործող վարչապետին
- Ինչ՞ու Տեղի դիմաց ոչ մի ամրաշինական աշխատանք չի կատարվել, ո՞վ է դրա համար պատասխանատու. Չալաբյան
- Գիշերը հակառակորդի կողմից հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել. ՊՆ
- Թշնամին առոք-փառոք տեղավորվել է մեր տարածքում, մեր զինվորականներից տառացիորեն 100 մետրի վրա. Չալաբյան
- Ժամը 22:15-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է. ՊՆ
- Տեղի ունեցած սադրանքն Ադրբեջանի հերթական ոտնձգությունն է ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ. ԱԳՆ
- Ժամը 21:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է. ՊՆ
- Ադրբեջանական զինված ծառայողներին պետք է հեռացնել և քաղաքացիական բնակչության պաշտպանության համար ստեղծել անվտանգության գոտի․ Թաթոյան
- Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր․ ՊՆ
- Ժամը 19:35-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է․ ՊՆ
- Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ. ՊՆ
- Ադրբեջանը կրակել է ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ, կան զոհեր և վիրավորներ. ՊՆ