Արդեն ժամանակն է քիչ-քիչ կոնկրետ քայլեր ձեռնարկելու․ Չավուշօղլու
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հրավերով ապրիլի 13-ին Եգիպտոսի արտգործնախարար Սամիհ Շուքրին պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա։ Ինչպես հաղորդում է ermenihaber-ը, նախատեսվում է երկու արտգործնախարարների հանդիպում։
Մևլութ Չավուշօղլուն օրեր առաջ անդրադարձել էր թուրք-եգիպտական հարաբերություններին և նշել, որ արդեն դեսպանների նշանակման ուղղությամբ աշխատանքներ սկսելու փոխադարձ համաձայնության են եկել։
«Մեզ Եգիպտոսում շատ լավ ընդունեցին, մեր այցը դրական մթնոլորտում անցավ։ Արդեն ժամանակն է քիչ-քիչ կոնկրետ քայլեր ձեռնարկելու»։