Կգոհանա՞ Նիկոլ Փաշինյանը Ստյոպա Սաֆարյանի անտաղանդ դերակատարմամբ
Ստյոպա Սաֆարյանը վիրավորվել է, երբ իր վիրավորանքին պատասխանել են համապատասխանաբար և դիմել է դատարան հայցով՝ Իգոր Խաչատուրովի դեմ։
Ասեմ որ, ի տարբերություն Սաֆարյանի, Իգորը հանրային դեմք չէ, ուղղակի դեմք է՝ եթե հանրությունը նրան ճանաչում է, ապա իր հերոսական մարտերով 2020-ի Պատերազմում։ Սա էլ ի տարբերություն։
Ես նույնիսկ չեմ ուզում նրա վարքին անդրադառնալ. Երբ մեկը, ով վիրավորել է Իգոր Խաչատուրովի կռված ու իր մարտով հաղթած հորը ու ստանում դրա դիմաց, ես կասեի՝ ընդամենը գնահատական իր արարքին, վազում է դատարան... պարզ է՝ դերակատարում ունի բեմադրելու, ուղղակի շատ անտաղանդ սցենարով։
Դատական նիստը, եթե նման կինոներ կարողանում եք նայել, կարող եք դիտել 168.am-ի նկարահանությամբ։
Բաց թողեք այն մասը նույնիսկ, երբ Ստյոպա Սաֆարյանը բողոքում է, որ լրագրողներից մեկը իր ֆբ-յան էջում «հրավիրել» է իր գործընկերներին մասնակցել դատական նիստին, բայց նույնիսկ չի կարողանում դատարանին ներկայացնել գրառման ամսաթիվը։
Կառլ, ֆեյսբուքյան գրառման ամսաթիվը։
Բողոքում է գրառումից, որտեղ ոչ Իգոր Խաչատուրովը, ոչ իր փաստաբանը որևէ խազ անգամ չեն գրել։ Այստեղ անհասկանալի է դեռ՝ բողոքում են, որ դատական նիստը տիրաժավորելու է իրեն պատասխանածը, թե որ լրագրողը հիշեցրել է, որ դատական նիստը հեռարձակվում է, նիստին կարող են մասնակցել լրագրողներ և ստիպված կլինեն, այո, գրել, կրկնել, թե հայցը ինչ խոսքի դեմ է։
Լրագրող Սյուզի Բադոյանը ընդամենը գրել էր՝. «Գեներալ Խաչատուրովի որդին ճոխ հայերերնով դիմել է Ստյոպա Սաֆարյանին»:
Ստյոպա Սաֆարյանն ասում է՝ սա ցույց է տալիս, որ Խաչատուրովի պատասխանը հրապարակային է եղել /չի եղել/։ Տարօրինակ է։ Իսկ ինչ լեզվով պիտի լիներ։ Կամ՝ ինչու ոչ ճոխ։ Հայերենն, այո, ճոխ լեզու է, ու ով ուզենա, կարող է դա հիշեցնել՝ առանց օրենք խախտելու։
Ու թեև Սաֆարյանը ու իր փաստաբանը անընդհատ խուսափում են ասել, թե ինչ թեմայով է իրենց հայցը, բայց այն անընդհատ անհայտ չպիտի՞ մնա։
«Իգոր Խաչատուրովը, արձագանքելով հոր՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին ուղղված Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառմանը, մասնավորապես նշել է. «Բաղանիս Այրումի հարբած թուրք քիրվայի դուրսպրծուկ, էս անիմաստ երկար տեքստդ հանկարծ չջնջես, որ պատասխան ես տալու, տող առ տող: Մեկ է, քեզ էդ Անկարայի չվերթին տեղ չեն տալու». «Առավոտ»
Թսիկություն՝ ինքը հրապարակային վիրավորի, իսկ հայերենը իրավունք չունենա ճոխ լինել...
Ինչևէ՝ եկեք հասնենք մի այկլ գլուխգործոցի, երբ տեղից մեկընդմեջ վեր թռնող ու դրանով իր խոսքին կշիռ տալու ցանկությամբ տոգորված Սաֆարյանի պատպանը որերորդ անգամ փորձում է դատարանին ներշնչել, թե հանրային զրպարտանքին պատասխանողին պատժելը «ինչու չէ, ունի նաև դաստիարակչական...» (2։36:00):
Կառլ։
Հողն արյունով, հորը խոսքով պաշտպանողին ստյոպաներն ուզում են պատժելով դաստիարակել։
Ուզում են դատարանը Իգոր Խաչատուրովի ձեռքերը բռնի, որ Ալեն... ա, չէ՝ Ստյոպա Սաֆարյանը իր դերը վերջնական կատարի։
Արար 1՝ զրպարտել Հայրենիքի պաշշտպանին։
Արար 2՝ դատարան դիմել ու ներողություն ու փող պահանջել իր ասածին պատասխանող որդուն։
Տերդ մեռնի, բարոյականություն։ «Դաստիարակները» նստել են երկրի կոկորդին, կոկորդ են պատռում։
Անահիտ Ոսկանյան
Հարակից հրապարակումներ`
- «Լավ գիտեմ, թե Ալիևի օգնականը, որը մեր առաջնորդն է, ինչու չի սիրում Գրիշա Խաչատուրովին». Դավիթ Ամալյան
- Ինչու են թիրախավորվել Խաչատուրովները. Թևանյան
- Ամեն ինչ արվել է Գրիգորի Խաչատուրովի բարի համբավը պախարակելու համար. Պաշտպան
- Դատարանի որոշումն անհիմն է և ապօրինի. Գրիգորի Խաչատուրովի պաշտպան
- «Պատմուճանի գինը»․ Խաչատուրովի կալանավորման արձագանքները
- Գրիգորի Խաչատուրովը կալանավորվեց
- Այս վարչակարգը սկսեց իր հակազգային գործունեությունը գեներալ Յուրի Խաչատուրովի դեմ քրեական գործ հարուցելով, այն փլվեց դատարանում․ Չալաբյան
- Խնդիրը ոչ թե գործարքն է, այլ կոնկրետ Գրիգորի Խաչատուրովի անձը. Փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան