ՌԴ ներկայացուցիչները միջոցներ են ձեռնարկել Տեղ գյուղի մոտ իրավիճակի դեէսկալացիայի համար. Զախարովա
ՌԴ զինված ուժերի և ԱԴԾ Սահմանապահ ծառայության ներկայացուցիչները միջոցներ են ձեռնարկել Հայաստանի Սյունիքի մարզի Տեղ գյուղի շրջանում իրավիճակի ապաԷսկալացիայի ուղղությամբ: Այս մասին ապրիլի 12-ին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ապրիլի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի շփման գծում՝ Տեղ բնակավայրի մոտակայքում, տեղի է ունեցել զինված միջադեպ։ Ցավոք, կան զոհեր և վիրավորներ։ Տարածքում գտնվող ՌԴ ԶՈւ-ի և ԱԴԾ սահմանային ծառայության ներկայացուցիչներն անմիջապես կապ են հաստատել Հայաստանի և Ադրբեջանի պատասխանատուների հետ և միջոցներ ձեռնարկել դեէսկալացիայի համար»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ տեղի ունեցածը ևս մեկ անգամ հաստատում է Բաքվի և Երևանի կողմից փոխադարձ զսպվածության դրսևորման, ինչպես նաև Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների անվերապահորեն պահպանման անհրաժեշտությունը:
Հարակից հրապարակումներ`
- Ասպրամ Կրպեյանը մանրամասներ է հայտնում Տեղ գյուղից
- Տեղում զոհված Նարեկ Սարգսյանն ամուսնացած չէր, երեք եղբայրներից միջնեկն էր
- Բնակիչները տարհանված չեն, շատ զգոն են. Տեղից մանրամասներ է հայտնում պատգամավորը
- Տեղում զոհված հերոսները՝ Արթուր Սահակյան, Հենրիկ Քոչարյան
- Մկոն ինտելեկտուալ զինվորականի տեսակ էր. Թալինը սգում է
- Համացանցում հայտնվել են կադրեր Տեղում հնչող կրակոցներից
- Հայտնում են Տեղում զոհերի ու վիրավորների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան