Կարող ենք հետևություն անել՝ 44-օրյա պատերազմի առաջնային թիրախը ՀՀ-ն է, նրա անկախությունը, ինքնիշխանությունը. Նիկոլ Փաշինյան
«Ես երկու օր առաջ հեռուստատեսությամբ մի ռեպորտաժ տեսա քրեկան գործի վերաբերյալ»,-խորհրդարան-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով 5-րդ շարասյան վերաբերյալ ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանի հարցին:
Վերարտադրելով ռեպորտաժի սյուժեն՝ Փաշինյանն ասաց, որ ըստ քննվող դրվագի,ադրբեջանական կողմը գրոհել և գրավել է բարձունք, հայկական կողմը հակագրոհել և հետ է գրավել բարձունքը, իսկ քրեական գործով մեղադրվող բարձրաստիճան զինվորականն, իր լիազորությունները գերազանցելով, գնացել և ասել է, որ հետ իջնեն բարձունքից:
«Բայց սա չէ հիմնահարցը, ամենամեծ հիմնահարցն այն է, որ ցանկացած գործողություն պետք է ուեննա պատճառաբանություն: Պրոբլեմ այն է, որ չկա բացատրությունը, թե՝ ինչո՞ւ: Իմ ունեցած տեղեկություններով, մենք էլի ունեմ նման իրավիճակներ և հույս ունեմ՝ էլի կդառնան հեռուստատեսային ռեպորտաժի թեմա: Օրինակ, երբ բարձրաստիճան զինվորականը զորքի մեջ խոճապ է տարածում և հանձնարարում է իր ենթակային՝ գնա զորքի մեջ խուճապ տարածի, այնպես արա, որ բոլորը այդ դիրքերը թողնեն գնան: Կամ պայմաններ է ապահովում, որպեսզի հակառակորդն առանց որևէ բարդության գրավի տարածքներ: Հետո, երբ փաստերը դրվում էդիմացը, ասում է՝ հա մեղավոր եմ, ընդունում եմ իմ ամբողջ մեղքը: Բայց ինչո՞ւ ես արել: Ոչ մի հանցագործություն բացահայտված չէ, մինչև իր մոտիվացիան չի բացահայտվել...
Եթե ինձնից փորձագիտական կարծիք հարցնեք, որը դե յուրե ոչ մի նշանակություն չունի, ասեք՝ բա ձեր վերսիան ո՞րն է, ինչո՞ւ են արել, ես կանեմ գուցե ավելի աղմկոտ բացատրություն կամ հայտարարություն, օրինակ՝ ես մտածում եմ, որ կարող է ուրիշ երկրի գործակալներ են այդ մարդիկ՝ հավաքագրված գործակալներ: Ես այն չեմ պնդում, ես անում եմ վերլուծական հետևությունը: Ես իրեն այդ հրամանը չեմ տվել,ուրեմն նա ուրիշ տեղ ունի վերևներ, որտեղից ստացել է հրամաններ, որովհետև, եթե ես տված լինեի այդ հրամանը՝ կասեր՝ վարչապետը հրաման է տվել, կատարել եմ, ես զինվորական մարդ եմ»,-հայտարարեց Փաշինյանը:
Նա հույս հայտնեց, որ այդ փաստերը կդիտարկվեն ԱԺ քննիչ հանձնաժողովում:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ քննիչ հանհձնաժողով եկած զինվորականները հայտարարում են, որ մեղավորը գործող իշխանություններն են:
«Եթե հարցերի շղթան շարունակենք, կարող է հետևությունն այն է, որ 44-օրյա պատերազմի թիրախը, ամենևին էլ, կամ ոչ միայն առաջնային Լեռնային Ղարաբաղը է, այլ 44-օրյա պատերզմի առաջնային թիրախը ՀՀ-ն է, նրա անկախությունը, ինքնիշխանությունը»,-եզրափակեղ Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան