ԵԱՀԿ նախագահը Բաքվին և Երևանին կոչ է անում ուղիղ շփումներ հաստատել
ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին անհրաժեշտ է համարում, որ Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերությունները կարգավորելու համար շարունակեն ուղիղ շփումները։
«Տեղեկացել եմ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի մասին: ԵԱՀԿ-ն կարող է առաջարկել իր ռեսուրսները, որպեսզի կողմերի միջև շփումներ լինեն և կանխվեն նման միջադեպերը։Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի նման երկխոսություն և հաղորդակցություն հաստատվի»,- ասել է Օսմանին Բաքվում կայացած ասուլիսում, գրում է «Սպուտնիկ Արմենիա»-ն։
Նրա խոսքով՝ խաղաղությունը կարևոր է երկու կողմի համար։ Օսմանին Երևանին ու Բաքվին կոչ է արել մեխանիզմներ օգտագործել՝ խաղաղություն ապահովելու համար։
«Բոլոր հակամարտությունները, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև, պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով։ Որպես ԵԱՀԿ նախագահ՝ ես աջակցում եմ խաղաղության ապահովմանն ուղղված նախաձեռնություններին», - ասել է նա։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն իր հերթին հայտարարել է, որ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում Բաքվի և Երևանի միջև անմիջական շփումները դադարեցվել են։ Բայրամովը պնդել է, որ միջազգային միջնորդներն իբր փորձում են Հայաստանին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ։ Նա հավելել է, որ այդ ուղղությամբ հետևողական քայլեր են ձեռնարկվում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան