Անահիտ Մանասյանն ընտրվեց ՄԻՊ պաշտոնում
Ազգային ժողովը Անահիտ Մանասյանին ընտրեց Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում:
փակ գաղտնի քվեարկությունից ԱԺ 107 պատգամավորներից մասնակցել է 69 պատգամավոր։ 69-ն էլ կողմ են քվեարկել նրա թեկնածությանը։
Անահիտ Մանասյանի թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։
Անահիտ Մանասյանը գլխավոր դատախազի տեղակալն էր։
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները ՄԻՊ պաշտպանի թափուր պաշտոնում առաջադրել էին Էդգար Ղազարյանի թեկնածությունը։ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները 4 կողմ ձայնով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին առաջարկել էին Անահիտ Մանասյանի թեկնածությունը: Էդգար Ղազարյանը ստացել էր 1 կողմ ձայն:
Հիշեցնենք, որ նախկին ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանի լիազորությունները դադարեցված են հունվարի 24-ից։ Նա այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հունվարի 23-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել Ազգային ժողով։
Հիշեցնենք նաև, որ Ք. Գրիգորյանը ընդամենը մեկ տարի է եղել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան. 2022 թ. հունվարի 24-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Քրիստիննե Գրիգորյանն ընտրվել էր Մարդու իրավունքների պաշտպան միայն ՔՊ-ական պատգամավորների քվեարկությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Համաձա՞յն եք Փաշինյանի հետ, որ աշխատել եք ՀՀ ամենավարկաբեկված ինստիտուտում. Գեղամ Մանուկյանը՝ ՄԻՊ թեկնածուին
- Չկա պետության օրինակ, որտեղ ընդհանրապես գոյություն չունի պետական հարկադրանքի ինստիտուտը.ՄԻՊ թեկնածու
- Սոս Հակոբյան. Սրանք հարցեր են, որոնց դուք առերեսվելու եք, տիկին Մանասյան
- Աշոտյան. Անահիտ Մանասյանը չպիտի այսքանից հետո շարունակեր սեփական անձը ՄԻՊ դարձնելու նիկոլական օպերացիային տիկնիկ լինել
- Ես բոլորովին դրական չեմ գնահատում այս մթնոլորտը. Անահիտ Մանասյանը՝ խորհրդարանում ՄԻՊ թեկնածուի ընտրության մասին
- ՔՊ-ն ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրել է Անահիտ Մանասյանի թեկնածությունը
- ՔՊ-ի ՄԻՊ թեկնածուն Անահիտ Մանասյանն է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին