Վարդան Ոսկանյան. Հիմա բոլոր հնարավոր և անհնարին «թիզերը» թշնամու բռնազավթման մեջ են
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Քանի Բերձորն ու Աղավնոն կային, Տեղն ապահով էր, հիմա, ցավոք, այդպես չէ։ Եվ դրա պատճառը Բերձորի ու Աղավնոյի հանձնումն էր։ Արատավոր այս «շղթան» կարող եք շարունակել մինչև Ակնա ու Ջրական, Քարվաճառ ու Սանասար և այլն։
Եվ այսքանից հետո դեռ կա այն կեղծ մտայնությունը, թե, իբր, «ոչմիթիզականությունը մեզ կործանեց»։
Հիմա բոլոր հնարավոր և անհնարին «թիզերը» թշնամու բռնազավթման մեջ են։ Կանգնե՞լ, բավարարվե՞լ է արդյոք նա, թե՞ հաջորդ «թիզերն» է զավթում կամ «թիզ առ թիզ» զավթելու սպառնալիք հնչեցնում ու պիղծ ծրագիր մտմտում։
Մեզ այս աղետալի վիճակին հասցրել և կործանում է ոչ թե «ոչմիթիզականությունը», որն, ի դեպ, երբեք և ոչ մի իշխանության մոտեցում չի եղել, այլ «թիզ առ թիզ տանք, հանգիստ ապրենքը»»։
Հարակից հրապարակումներ`
- Մեզ ուզում են համոզել, որ մեր հողը մերը չէ. Լուսանկարներ Տեղ գյուղից
- ՌԴ ներկայացուցիչները միջոցներ են ձեռնարկել Տեղ գյուղի մոտ իրավիճակի դեէսկալացիայի համար. Զախարովա
- Տեղում զոհված Նարեկ Սարգսյանն ամուսնացած չէր, երեք եղբայրներից միջնեկն էր
- Բնակիչները տարհանված չեն, շատ զգոն են. Տեղից մանրամասներ է հայտնում պատգամավորը
- Ալեն Ղևոնդյան. Տեղ գյուղի մոտ կարող է և լիովին այլ կոնտեքստ էլ ունենալ, որն առաջինը պետք է ՀՀ գործող վարչապետին
- Ինչ՞ու Տեղի դիմաց ոչ մի ամրաշինական աշխատանք չի կատարվել, ո՞վ է դրա համար պատասխանատու. Չալաբյան
- Թշնամին առոք-փառոք տեղավորվել է մեր տարածքում, մեր զինվորականներից տառացիորեն 100 մետրի վրա. Չալաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան