Լարսի անցակետում կուտակվել է շուրջ 1400 հայկական բեռնատար
Շուրջ 1400 հայկական բեռնատարներ սպասում են Վերին Լարս անցակետի ինչպես վրացական, այնպես էլ ռուսական կողմում։ Այս մասին Sputnik Արմենիային ասել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանի ՝ մեկնաբանելով սահմանային անցակետում տիրող իրավիճակը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել մաքսային մարմինների միասնական համակարգի խափանման մասին։
«Ապրիլի 10-ին Ռուսաստանի մաքսային մարմինների միասնական համակարգի աշխատանքում խափանում է տեղի ունեցել, ինչը անհնարին է դարձրել բեռների մաքսային ձևակերպումները էլեկտրոնային համակարգում»,- ասել է կցորդը։
Նրա խոսքով, երկու ուղղություններով Լարսում կանգնած են 1400 հայկական բեռնատարներ։
Մոտ 700 բեռնատարներ Հայաստանից էին դուրս եկել, նրանք դեռ չեն հատել Ռուսաստանի սահմանը։ Նույնքան էլ ռուսական կողմում է։ Բացի այդ, վրացական կողմում է գտնվում Հայաստանից Ռուսաստան մեկնող տարանցիկ համարանիշներով ևս 500 մեքենա։
Ավելի վաղ Վրաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացրել էր, որ Վերին Լարս անցակետի ռուսական հատվածում առկա տեխնիկական խնդրի պատճառով բարդություններ են առաջացել անցակետը հատող մեքենաների մաքսային ձևակերպումների հետ կապված:
Հարակից հրապարակումներ`
- Վերին Լարսում բարդություններ են առաջացել անցակետը հատող մեքենաների մաքսային ձևակերպումների հետ կապված. Դեսպանություն
- Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
- Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար
- «Կազբեգի-Վերին Լարս» անցակետ. Նոր կանոններ միջազգային փոխադրողների համար
- Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար