Ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի
Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ համաձայնություն տվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն։
Քվեարկությանը մասնակցել էր 65 պատգամավոր, բոլորն էլ կողմ են քվեարկել:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու (նրան մեղադրանք առաջադրելու) միջնորդագիր էր ներկայացրել Ազգային ժողով, որը քննարկվել էր նախօրեին։
Հիշեցնենք, որ մարտի 31-ին ԱԺ-ում տեղի ունեցած քաշքշուկն ավարտվել էր նրանով, որ ընդդիմադիր պատգամավորը հարվածել էր ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանի դեմքին։ Վերջինս դիմել էր «Նաիրի» ԲԿ, իսկ ընդդիմադիր պատգամավորը ձերբակալվել էր։
ՔԿ-ից հայտնել էին, որ մարտի 31-ին՝ ժամը 11:15-ի սահմաններում, ՀՀ Ազգային ժողովի 3-րդ հարկի թիվ 314 նիստերի դահլիճում պատգամավորների մասնակցությամբ կազմակերպված փակ աշխատանքային քննարկման ընթացքում «Հայաստան դաշինք» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը անհիմն դիտողություն է կատարել ՀՀ ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին՝ բարձր տոնով խոսելու համար, ապա մոտեցել և աջ ձեռքում գտնվող ինչ-որ առարկայով մեկ անգամ հարվածել է Վ. Վարդանյանի ձախ հոնքին, որի արդյունքում վերջինս վայր է ընկել։
Հարակից հրապարակումներ`
- Մհեր Սահակյանը կողմ կքվեարկի գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդագրին
- Մհեր Սահակյանի հարվածից հետո Վլադիմիր Վարդանյանն ընկել է հատակին. Հրապարակվել են ցուցմունքները
- Պատգամավոր Մհեր Սահակյանի կողմից Վլադիմիր Վարդանյանին ինչ-որ առարկայով հասցնելու նախնական վարկածը հերքվել է. Պաշտպան
- Գլխավոր դատախազը Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդագիր է ներկայացրել ԱԺ
- Վարդանյանը բռի կերպով չարաշահել է իր լիազորությունները. Ոստիկանության դիմաց հայտնեց Մհեր Սահակյանը
- Մհեր Սահակյանին որևէ մեղադրանք չի առաջադրվել. Պաշտպան
- Մհեր Սահակյանը հարվածել է Հայաստանում Ադրբեջանի ներկայացուցչի․ Հովհաննես Իշխանյան
- Երվանդ Վարոսյան. Ցանկացած հետապնդում Մհեր Սահակյանի նկատմամբ այլևս ապօրինի է
- Ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանը ձերբակալվել է
- Մհեր Սահակյանի պաշտպանությունը ստանձնել է Ռուբեն Մելիքյանը
- Օգտվելով Ալեն Սիմոնյանի ներկայությունից՝ ոստիկանության պետի տեղակալը սկսեց Մհեր Սահակյանին բրթբրթել. Սեյրան Օհանյան
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան