Քանի դեռ տղաները չեն վերադարձել, կարող ենք ասել, որ մեր աշխատանքը չենք հաջողել իրականացնել․ Փաշինյանը՝ գերիների վերադարձի մասին
Գերիների վերադարձի խնդիրը պետական մարմինների ուշադրության կենտրոնում է։ Այս մասին ԱԺ-ում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով․
«Խնդիրը, որի մասին խոսում ենք, պետք է չլիներ։ Եռակողմ հայտարարության մեջ այդ հարցը հասցեարված է, ընդ որում՝ ամենատարբեր ատյաններում Ադրբեջանը փորձում է ներկայացնել, որ այսօր գերեվարման մեջ գտնվող քաղաքացիները ռազմագերի չեն՝ տարբեր իրավաբանական ձևակերպումներ օգտագործելով, բայց դա առհասարակ մեկնաբանության հարց չէ։ Եռակողմ հայտարարության համապատասխան կետում խոսվում է ոչ միայն ռազմագերիների, այլ պատանդների և այլ պահվող անձանց մասին։ Սա այն դեպքն է, երբ Ադրբեջանը չի կատարում միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները և մենք պետք է շարունակենք մեր ջանքերը։ Բայց քանի դեռ տղաները չեն վերադարձել, կարող ենք ասել, որ մեր աշխատանքը չենք հաջողել իրականացնել»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին