![](https://panorama.am/news_images/941/2820151_1/f64366d1f5c19b_64366d1f5c1bd.thumb.jpg)
Տեղում զոհված Նարեկ Սարգսյանն ամուսնացած չէր, երեք եղբայրներից միջնեկն էր
Նախօրեին Սյունիքի մարզի Տեղ համայնքում թշնամու հարձակման հետևանքով զոհված Նարեկ Սարգսյանը Սևան քաղաքից է։ Նարեկը հատուկ ջոկատային է եղել։
Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը Panorama.am-ի հետ զրույցում Նարեկ Սարգսյանին բնութագրեց մարդկային և մասնագիտական բարձր որակներ ունեցող զինվորական, ընտանիքին, համայնքին ու հայրենիքին նվիրված երիտասարդ, ում 29 տարեկանը կլրանար հունիսին։
«Չնայած երիտասարդ տարիքին, Նարեկը կարողացել է շատ բան անել մեր երկրի պաշտպանության համար։ 44-օրյա պատերազմից հետ շատերը գուցե որոշեցին թողնել ծառայությունը, հեռանալ, բայց ինքը որևէ վայրկյան չվարանեց, որ այս երկրին պետք է, այս երկրի նվիրյալներից մեկն է»,- ասում է Ա. Ղուկասյանը։
Ընտանիքում երեք եղբայր են։ Նարեկը միջնեկն էր, ամուսնացած չէր։
«Բավականին երկար ժամանակ է ծառայում Հայոց բանակում, սակայն, լինելով հատուկ ջոկատային, շատ բան չէր պատմում իր մասին, անձայն իր գործն էր անում»,- ասում է Ա․ Ղուկասյանը։
Սևան քաղաքը Արցախյան երրորդ պատերազմում երեք տասնյակից ավելի զոհ է ունեցել։
«Կամաց-կամաց փորձում էինք թոթափել այդ վիշտը ու նորից նոր կորուստ։
Սևան համայնքը սգում է։ Մեզ համար մեծ կորուստ է Նարեկի զոհվելը»,- ասում է Ա․ Ղուկասյանը, ով անձամբ է ճանաչել Նարեկ Սարգսյանին։
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ: ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկել են անհրաժեշտ պաշտպանական միջոցներ: Ադրբեջանական հարձակման հետևանքով, հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր:
ՀՀ ինքնիշխան տարածքը անձնվիրաբար պաշտպանելիս զոհված զինծառայողներն են.
Արթուր Ավետիսի Սահակյան (ծնվ. 1999թ.)
Մկրտիչ Արմենի Հարությունյան (ծնվ. 1989թ.)
Հենրիկ Վաչագանի Քոչարյան (ծնվ. 1997թ.)
Նարեկ Գագիկի Սարգսյան (ծնվ. 1994թ.)
Հարակից հրապարակումներ`
- Բնակիչները տարհանված չեն, շատ զգոն են. Տեղից մանրամասներ է հայտնում պատգամավորը
- Տեղում զոհված հերոսները՝ Արթուր Սահակյան, Հենրիկ Քոչարյան
- Մեր զինծառայողներն իրենց անձնազոհությամբ փորձում են սրբագրել իշխանության հանցավոր անգործությունը». Տիգրան Աբրահամյան
- Ալեն Ղևոնդյան. Տեղ գյուղի մոտ կարող է և լիովին այլ կոնտեքստ էլ ունենալ, որն առաջինը պետք է ՀՀ գործող վարչապետին
- Ինչ՞ու Տեղի դիմաց ոչ մի ամրաշինական աշխատանք չի կատարվել, ո՞վ է դրա համար պատասխանատու. Չալաբյան
- Ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողներն են
- Թշնամին առոք-փառոք տեղավորվել է մեր տարածքում, մեր զինվորականներից տառացիորեն 100 մետրի վրա. Չալաբյան
- Տեղի ունեցած սադրանքն Ադրբեջանի հերթական ոտնձգությունն է ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ. ԱԳՆ
- Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր․ ՊՆ
- Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ ունի զոհեր և վիրավորներ
- Ադրբեջանը կրակել է ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ, կան զոհեր և վիրավորներ. ՊՆ
- Համացանցում հայտնվել են կադրեր Տեղում հնչող կրակոցներից
Լրահոս
Տեսանյութեր
![Նոր Սահմանադրության մասին Փաշինյանի հայտարարությունները հիմնազուրկ են ու մտացածին. Սահմանադրագետ](https://panorama.am/video_images/17/49954_1/photo_2024_07_05_16_43_08_v3.thumb.jpg)
Նոր Սահմանադրության մասին Փաշինյանի հայտարարությունները հիմնազուրկ են ու մտացածին. Սահմանադրագետ
![Հայաստանը շուտով Ռուսաստանում ունենալու է նոր դեսպան . Ալեն Սիմոնյան](https://panorama.am/video_images/17/49949_1/f6687d2af81fab_6687d2af81fec.jpg)
![Գնդակը գտնվում է ադրբեջանական կողմում. Ալեն Սիմոնյան](https://panorama.am/video_images/17/49941_1/f6687b8f87fc6a_6687b8f87fcab.jpg)