Անի Գևորգյանն Ալեն Սիմոնյանի սպառնում է հրապարակել նամակագրությունը
Լրագրող Անի Գևորգյանը ֆեյբուքյան իր էջում անդրադարձել է Ալեն Սիմոնյանի հայտարարություններին, թե ինքը հրաժարվել է գումարի պահանջից։
«Ես Ալեն Սիմոնյանի հետ առանձին որևէ պայմանավորվելու բան չունեմ։ Կա դատարանի վճիռ, ես այն կատարելու եմ։ Եթե գումար չէիր ուզում, ինչո՞ւ էիր 2 մլն դրամի փոխհատուցման պահանջ ներկայացնում և այդ պահանջը բոլոր ատյաններում պահում»,-նշեց նա։
Լրագրողի խոսքով, եթե Ալեն Սիմոնյանը շարունակի այդ թեման, ապա ստիպված կլինի հրապարակել նամակագրությունը։
«Կոպեկ առ կոպեկ այդ գումարը տալու եմ, մնացածն Ալեն Սիմոնյանի խնդիրն է»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ դատարանը պարտավորեցրել է լրագրող Անի Գևորգյանին 275 հազար դրամ վճարել Ալեն Սիմոնյանին։ Գումարը հավաքելու համար լրագրողը դրամահավաք է կազմակերպել։
Հարակից հրապարակումներ`
- Դրամահավաքի մասին իմանալուց հետո Ալեն Սիմոնյանը կապ է հաստատել լրագրողի հետ
- Լրագրող Անի Գևորգյան. Ալեն Սիմոնյանին գումարը տալու համար վաղը «Երիտասարդական» մետրոյի մոտ իրականացնելու եմ դրամահավաք
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին