Գործընկերների կողմից մշտապես հնչեցվել են առաջարկներ կազմակերպել այդ հանդիպումները.Արարատ Միրզոյանը՝ բանակցությունների մասին
«Ես կարող եմ վերահաստատել, ևս մեկ անգամ արձանագրել՝ հայկական կողմի դիրքորոշումն այն է, որ Բաքու-Ստեփանակերտ երկխոսությանը միջազգային մեխանիզմի շրջանակներում պետք է հասցեագրվեն, լուծում գտնեն, կարգավորվեն Լեռնային Ղարաբաժի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը, դրանց առնչվող հարցերը»,-խորհրդարնում հայտարարեց Արարատ Միրզոյանը:
Նա հայտնեց որ իր թվրակած խնդիրները Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման մաս են, որի մասին առաջին անգամը չէ, որ ասվում է:
«Ընդհանուր վերջնական կարգավորումը տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատումն առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասեագրման իրատեսական չենք համարում»-ասաց Միրզոյանը:
ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանը հարցրեց, թե Արարատ Միրզոյանը ինչպես կարձագանքի Ջեյհուն Բայրամովի հայտարարությունը, թե միջնորդները հորդորում են Հայաստանին վերադառնալ բանակցային սեղան:
«Մենք հետաձգել ենք մեր վերջին նախատեսված հանդիպումը, որը պետք է տեղի ունենար Մոսկվայում, անցած տարվա տարեվերջին և այդ հետաձգումը պայմանավորված է եղել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակով»,-ասաց Միջզոյանը՝ ընդգծելով, որ կարևորում է «հետաձգել» բառը:
Նա հայտնեց, որ հայակակն կողմը պատրաստ է վեսկսել հանդիպումները և քնարկումները
«Բայց նաև ուզում եմ ասել, որ նույնիսկ հանդիպման հետաձգման պայմաններում, ըստ էության, բանակցային գործընթացը երբեք չի ընդհատվել: Այդ հանդիպման հետաձգումից հետո մենք արդեն մի քանի անգամ փոխանակել ենք խաղաղության պայմանագրի վերաբերյալ մեր և իրենց խմբագրական առաջարկները, ունեցել ուղիղ և միջնորդավորված քննարկումներ, փաստաթղթով և գրավոր, և այժմ, այո, տարբեր գործընկերների, միջնորդ գործընկերների, տարածաշրջանում խախաղության և կայունությամբ հետաքրքրված գործընկերների կողմից մշտապես հնչեցվել են առաջարկներ կազմակերպել այդ հանդիպումները, այժմ էլ ունենք այդ առաջարկները և առաջիկայում այդպիսի հանդիպումներ տեղի կունենան»,-հայտարարեց Արարատ Միրզոյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանցի զինվորն իր ծառայակցի հետ փախուստի էր դիմել իրենց դիրքերից. Փաշինյան
- Կարող ենք հետևություն անել՝ 44-օրյա պատերազմի առաջնային թիրախը ՀՀ-ն է, նրա անկախությունը, ինքնիշխանությունը. Նիկոլ Փաշինյան
- Մադրիդյան սկզբունքներով Հայաստանը ԼՂ-ն ճանաչեց որպես Ադրբեջանի մաս. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին