ԵՄ քաղաքացիական մոնիթորինգային խմբի զեկույցից տեղեկություն չունենք․ Միրզոյան
Արդյո՞ք երեկվա սադրիչ գործողությունները, որոնց հետևանքով հայկական կողմն ունեցել է մարդկային կորուստներ, եղել է ԵՄ քաղաքացիական մոնիթորինգային խմբի տեսադաշտում և արդյո՞ք վերջիններս ունեցել են հնարավորություն արձանարելու այդ սադրանքները։ ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի հարցին պատասխանեց Արարատ Միրզոյանը․
«Երեկ տեղի ունեցած սադրանքի և ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից տարբեր զինատեսակներով հայկական զինծառայողների ուղղությամբ արձակված կրակի մասին տեղեկացվել է Եվրոպական միջնորդական առաքելությանը։ Այսօր արդեն ԵՄ մամուլի ծառությունը հաստատել է, որ հայակական կողմը տեղեկացրել է փոխրաձության մասին։ Նրանք նշել են, որ իրենք տեղում չեն եղել այդ պա հին, բայց իրենց դիտարկումներն արել են։ Նրանք իրենց զեկուցման մեխանիզմն ունեն՝ Բրյուսելում ԵՄ արտաքին ծառայությանն են զեկուցում, ոչ հրապարակային։ Մենք առայժմ տեղեկություն չունենք,թե ինչպիսին է այդ զեկույցը»։
Արագ արձագանքման որևէ մեխանիզմ կամ հնարավորություն արդյո՞ք կա նման սադրանքների պայմաններում՝ պատասխանելով հարցին Միրզոյանն ասաց․
«Բնականաբար նման իրավիճակներում մենք տեղեկացնում ենք միջազգային գործընկերներին, այդ թվում՝ ԵՄ և անդամ երկրներին՝ ակնկալելով նրանց արա արձա գանքը»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին