Բայց ինչո՞ւ եք եկել ժամը 13-ից 15:40-ը, անկեղծ ասած չգիտեմ. Արթուր խաչատրյանը՝ Վահան Քերոբյանին
«Պարո՛ն Քերոբյան, շնորհակալություն, որ անձամբ եք եկել ԱԺ և հարց եք ներկայացնում: Այն կառավարության համար եզակի դրսևորում է»,-խորհրդարանում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Վերջինս հայտարարեց, որ չի հիշում, թե վերջին անգամ երբ է նախարար եկել ԱԺ և ներկայացրել օրենք:
«Բայց ինչո՞ւ եք եկել ժամը 13-ից 15:40-ը՝ անկեղծ ասած չգիտեմ, բայց դուք եք որոշում ձեր ժամանակը»,-Քերոբյանին դիմեց Խաչատրյանը:
Նշելով, որ Վահան Քերոբյանն իր խոսքում նշեց, թե «կառավարությունն անշեղորեն բարելավում է բիզնես միջավայրը»՝ ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց, թե ուզում է հասկանալ, թե այդ բարելավումն ինչպես է չափվում:
«Եթե բարելավվել է, ապա կխնդրեի, որ դուք նշեիք գոնե երեք ձեռնարկություն, որոնք ստեղծվել են 2022 թվականին և 100-ից ավելի աշխատող ունեն: Ես խնդրում եմ նշել տեղական, այսպես ասած՝ էնդեմիկ ձեռնարկություններ, այլ ոչ թե 20 ռուս-ռելոկանտ, որոնք, դիցուկ, Ռոսխռուստալնի քաղաքից եկել են Երևան, պրոքսի ընկերություն են ստեցղծել և նույն կլիենտուրայի հետ նույն ծառայություններն են մատուցում»,-ասաց խաչատրյանը և հավելեց. «Եթե բարելավված լիներ բիզնես միջավայրն, ապա, ես ենթադրում եմ, որ բանկերում այդ ահռելի լիկվիդայնությունը չէր լինի: Լիկվիդայնությունը ցույց է տալիս, որ երկրում ուղղակի ներդրումներ չեն արվում: Պետական պարտատոմսերի և գանձապետական պարտատոմսերի տոկոսադրույքների բարձրացումը ցույց է տալիս, որ նրանք, ովքեր փող ունեն, ստիպված ներդրում են անում պետական պարտատոմսերի մեջ, որովհետև բարելավված բիզնես միջավայրում բիզնես չեն ստեղծում կամ ընդլայնում»:
Վահան Քերոբյանը արձագանքեց, որ գործարար միջավայրի բարելավումը արձանագրել են միջազգային վարկանիշային կազմակերպությունները և, հակառապ Արթուր խաչատրյանի հորդորի, բերեց բիզնեսների ռելոկացիայի արդյունքում Հայաստանում կատարաված մոտ 1 մլրդ դոլարի ներդրումը՝ հիմնավորելով, որ բոլոր երկրներում էլ ներդրումների 70 %-ը ռելոկացիային է վերագրվում:
Արթուր Խաչատրյանն իր պատասխան ելույթում փաստեց, որ Վահան Քերոբյանի հիշատակած Հերետիչ հիմնադրամի վարկանիշով երկու տարի է, ինչ հայաստանն անկում է գրանցում և նախարարին հորդորեց ռեյտինգներից խոսելս, նկատի ունենալ, որ դրանցից դահլիճում տեղյակ մարդիկ կլինեն:
Հարակից հրապարակումներ`
- Ինչ է նշանակում՝ եթե վարժական հավաքը երեսուն օրից ավել կտևի, թող գործատուն որոշի՝ կվճարի, թե ոչ. Թադևոս Ավետիսյան
- Խնդիրը ծագել է դիրքային ճշգրտումների, ինժեներական կառույցների որոշակի բարելավումների շրջանակներում.Սեյրան Օհանյան
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան