Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Արծվիկ Չոբանյանի եղբայրը
Եղվարդի Նաիրի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերոս Արծվիկ Անդրանիկի Չոբանյանի եղբայրը: Այս մասին հայտնում են Կոտայքի մարզպետարանից։
«Կոտայքի մարզպետարանը և բժշկական կենտրոնի ողջ թիմը իր խոնարհումն ու բարեմաղթանքն է հղում հերոսածին ընտանիքին: Առողջություն փոքրիկին»,–ասված է հաղորդագրության մեջ։
Արծվիկ Չոբանյանը ծնվել է 2001 թվականին Կոտայքի մարզի Զորավան գյուղում։ 2020 թվականի հունարին ծառայության է անցել Արա Լեռի զորամասում, եղել է վարորդ։ Մասնակցել է Ջրականի, Հորադիզի համար մղվող համառ մարտերին։ Զոհվել է 2020 թ-ի հոկտեմբերի 8–ին մարտական առաջադրանքը կատարելիս։