«Ժողովուրդ». Արսեն Թորոսյանի գործունեության մասով շրջանակն ընդլայնվում է՝ հասնելով առողջապահության նախարարություն
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգն առողջապահության նախկին նախարար, ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի գործունեության մասով շրջանակն ընդլայնում է։ Գործը հասնում է Առողջապահության նախարարությանը: Ասել է թե՝ իրավապահները կմտնեն նախարարություն:
Նախարար Անահիտ Ավանեսյանի պաշտոնավարման ժամանակաշրջանը ևս համընկնում է չարաշահումների փուլերի հետ: Հիշեցնենք, որ նախաքննական մարմինը՝ Հակակոռուպցիոն կոմիտեն, կալանավորել է Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանին: Քրեական գործով կալանավորվել են «Մեդլայն» կլինիկայի աշխատակիցներ, հարցաքննվել են «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենը, աշխատակիցները, իսկ հիմա հասել են խոշոր ձկներին:
Իսկ ի՞նչ քրեական վարույթի մասին է խոսքը: Ըստ քրեական վարույթով ձեռք բերված տվյալների՝ «ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման այլ համալիր միջոցառումների» իրականացման ծրագրով ՀՀ կառավարությունը հատկացրել է ավելի քան 26 մլրդ ՀՀ դրամ, որն ամբողջությամբ ֆինանսավորվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից:
Հիշյալ ծրագրի շրջանակում ՀՀ առողջապահության նախարարի 2020թ. հրամանով հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության՝ «CՕVID-19»-ի ախտորոշման և բուժման դիմաց պետական բյուջեից փոխհատուցում ստացող՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների ցանկը, որում ներառվել է նաև «Մեդլայն Կլինիկ» ՍՊ ընկերությունը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին