Մայիսի 1-ին և 9-ին Ղրիմում և Սևաստոպոլում շքերթներ և երթեր չեն անցկացվի
Ղրիմի և Սևաստոպոլի իշխանությունները անվտանգության նկատառումներից ելնելով որոշում են կայացրել չանցկացնել շքերթներ, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմին նվիրված «Անմահ գունդ» ակցիա և մայիսմեկյան տոնական երթեր։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը:
Նա նշել է, որ, չնայած տոնական միջոցառումների չեղարկմանը, վետերաններն առանց ուշադրության չեն մնա։ «Տեղական իշխանությունների ներկայացուցիչները, անշուշտ, կայցելեն նրանց և կշնորհավորեն Հաղթանակի օրվա կապակցությամբ»,- հավելել է նա։
Ըստ աղյուրի՝ Ղրիմի կամրջին ամենամոտ մունիցիպալիտետներում և Ղրիմի սահմանամերձ շրջաններում, ինչպես նաև Սևաստոպոլի տարածքում սահմանվել է ահաբեկչական սպառնալիքի բարձր («դեղին») մակարդակ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները