Խնդիրը ծագել է դիրքային ճշգրտումների, ինժեներական կառույցների որոշակի բարելավումների շրջանակներում.Սեյրան Օհանյան
«Իմ տեղեկությամբ խնդիրը ծագել է դիրքային ճշգրտումների, ինժեներական կառույցների որոշակի բարելավում իրականացնելու շրջանակներում»,-ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտնեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Տեղ գյուղի հարևանությամբ ապրիլի 11-ին արձանագրված ռազմական միջադեպին:
Նա հույս հայտնեց, որ Աստծո կամոք հայկական բանակը արագ կվերականգնի իր մարտական կարողությունները:
«Փորձը ցույց է տալիս, որ որքան էլ 44-օրյա պատերազմից հետո մենք խոսում ենք Զինված ուժերի մարտունակության անկման մասին, բայց, այնուամենայնիվ, որոշ տեղային հատվածներում, զորքերում մեր ստորաբաժանումներն ուղղակի իրենց խնդիրը կատարում են և՝ հերոսաբար»,-հայտնեց Օհանյանը:
Հայտարարելով, որ ապրիլի 11-ի դեպքի հետ կապված որոշակի խնդիրներ կան՝ ընդդիմադիր խմբակցության ղեկավարն ասաց, որ գործընթացը տեղի են ունեցել Հայաստանը Արցախին կապող միջանցքի շրջանակներում:
Հիշեցնելով, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի մեջ գրված է, որ 3 տարվա ընթացքում պետք է ճանապարհի նախագիծ կազմվեր, որից հետո նոր ճանապարհ կառուցվեր՝ Սեյրան Օհանյանն ասաց, որ եթե Ադրբեջանը ժամանակից շուտ է այդ այլընտրանքային ճանապարհը կառուցել, ապա ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները ՀՀ տարածքի հատվածը չեն կառուցել:
«Մյուս կողմից էլ հարց է, թե ինչպիսի մակարդակի վրա է գտնվում մեր հարաբերությունները ՌԴ-ի, նաև խաղաղապահ ուժերի հետ, որոնք միջանցքի դիտորդական առաքելություն են իրականացնում: Եթե կար պայմանավորվածություն, որ ապրիլի 1-ին պետք է նոր ճանապարհը պատրաստ լինի, կազմակերպվի ամբողջ երթևեկությունը, և նաև դիրքային փոփոխություններ էին լինելու, ապա հարց է ծագում, թե ի՞նչ գործողություններ էր ծրագրավորել մեր կողմը, ինչո՞ւ ժամանակին չի իրականացվել պլանավորումը և գործողությունների կազմակերպումը»,-հայտարարեց պաշտպանության նախկին նախարարը և շեշտեց, որ այսքան քննադատությունից հետո էլ իշխանությունները հետևություն չեն անում, ինչը անկարողունակության, կամ միտումնավորության հետևանք է, քանի որ հայկական կողմը միշտ ուշանում է:
Հարակից հրապարակումներ`
- Բնակիչները տարհանված չեն, շատ զգոն են. Տեղից մանրամասներ է հայտնում պատգամավորը
- Տեղում զոհված հերոսները՝ Արթուր Սահակյան, Հենրիկ Քոչարյան
- Ալեն Ղևոնդյան. Տեղ գյուղի մոտ կարող է և լիովին այլ կոնտեքստ էլ ունենալ, որն առաջինը պետք է ՀՀ գործող վարչապետին
- Ինչ՞ու Տեղի դիմաց ոչ մի ամրաշինական աշխատանք չի կատարվել, ո՞վ է դրա համար պատասխանատու. Չալաբյան
- Ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորված զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
- Տեղի ունեցած սադրանքն Ադրբեջանի հերթական ոտնձգությունն է ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ. ԱԳՆ
- Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ ունի զոհեր և վիրավորներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան