Հասարակությանը հայտնի է, թե ինչու այդ հատվածում տեղակայված չէին ուժեր. Պապիկյանը՝ Տեղ գյուսի սահմանային հատվածի մասին
«Խնդիրն այն է, որ ապրիլմեկյան պայմանավորվածունները չկատարելը և մարտի 29-ից Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային այդ հատվածում ադրբեջանի զինված ուժերի տեղակայման արդյունքում որոշակի ճշգրտումներ են իրականացվում ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանապահ ուժերի միջև, քանի որ այնտեղ որոշակի անճշտություններ կային»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Սուրեն Պապիկյանը:
Նա հայտնեց, որ ՀՀ զինված ուժերն իրենց պարտականությունները կատարելու նպատակով նաև ժամանակավորապես տեղակայվել են այդ վիճահարույց տեղամասում, մինչև խնդրի վերջնական ճշտումը:
«Այդ ճշգրտումների ընթացքում՝ վերջին 10 օրվա ընթացքում հաճախ են եղել դեպքեր՝ օրվա մեջ նույնիսկ տասնյակ անգամ, երբ ինժեներական աշխատանքի բերումով թե՛ հակառակ կողմը, թե՛ յուրային ուժերը միմյանց հետ բանակցել են ճշտել են և սրա բերումով է, որ ունեցանք հայտարարություն, որ սահմանագծի ինչ-որ հատվածներ այլևս ճշգրտված են և այնտեղ խնդիրներ չկան: Նմանատիպ մի ճշգրտման բերումով էլ տեղի է ունեցել հայտնի միջադեպը, որը բերել է հրմշտոցի, բախման և, ցավոք, անցանկալի հետևանքների»,-տեղեկացրեց Պապիկյանը:
Նա հայտնեց, որ ՀՀ սահմանի ողջ երկայնքով 2020 թվականի դեկտեմբերի15-ից հետո Հայաստանի սահմանապահ ուժերը մի հատվածում, մնացած հատվածում՝ ՀՀ զինված ուժերը տեղակայված են տարբեր տեղերում, նույնը նաև ադրբեջանի զինված ուժերը:
«2021 թվականի հայտնի դեպքերի և վերջին 2022 թվականի սեպտեմբերյան դեպքերից հետո, երբ Ադրբեջանի զինված ուժերն օկուպացրել են Հայաստանի ինքնիշխան տարածքը, այդ հատվածներում էլ նույնպես կանգնած են դեմ դիմաց, իրականացնում են մարտական հերթապահություն: Խնդրո առարկա ճանապարհի մասին հյատարարություն արդեն եղել է, պատճառները հասարակությանը հայտնի են, թե ինչու այդ հատվածում տեղակայված չէին ուժեր և ինչպես եղավ, որ մարտի 29-ին տեղի ունեցով հայտնի միջադեպերը, որոնց շարունակությունն սա է: Հիմնականում այդ հատվածն է, որ խնդրահարույց է, այն շարունակվում է ճշգրտվել»,-վստահեցրեց Սուրեն Պապիկյանը:
Հարակից հրապարակումներ`
- Գործընկերների կողմից մշտապես հնչեցվել են առաջարկներ կազմակերպել այդ հանդիպումները.Արարատ Միրզոյանը՝ բանակցությունների մասին
- Ադրբեջանցի զինվորն իր ծառայակցի հետ փախուստի էր դիմել իրենց դիրքերից. Փաշինյան
- Կարող ենք հետևություն անել՝ 44-օրյա պատերազմի առաջնային թիրախը ՀՀ-ն է, նրա անկախությունը, ինքնիշխանությունը. Նիկոլ Փաշինյան
- Մադրիդյան սկզբունքներով Հայաստանը ԼՂ-ն ճանաչեց որպես Ադրբեջանի մաս. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան